Բաժիններ՝

Լեհաստանում հայտարարել են Բելառուսի հետ սահմանին անօրինական միգրանտների թվի աճի մասին

Անօրինական միգրանտների թվաքանակը, որոնք փորձել են հատել լեհ-բելառուսական սահմանը, այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ գերազանցել է 100-ը: Այդ մասին, հաղորդել է Լեհաստանի սահմանային պահպանությունը: «Հոկտեմբերի 5-ին օրվա ընթացքում փորձել է  անօրինականորեն Բելառուսից Լեհաստանի տարածք թափանցել 116 մարդ, այդ թվում՝ Սիեռա Լեոնեի քաղաքացիներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«34 մարդ մոտեցել է արգելափակոցին, բայց հետ են գնացել Բելառուս»,-հավելել են սահմանապահները: Հոկտեմբերի 1-ին սահմանապահները կանխել են սահմանի անօրինական հատման 120 փորձ: Ավելի վաղ մի քանի ամիս այդպիսի փորձերի թիվը կազմել է օրական մի քանի տասնյակ: Հոկտեմբերի 5-ին սահմանն անօրինական հատելու մեջ միգրանտներին օգնելու համար ձերբակալվել է երկու մարդ: Շրի Լանկայի մի քաղաքացի գերմանացու տեսքով բնակության համար փոխադրել է Աֆղանստանի և Շրի Լանկայի ութ քաղաքացու: Անցյալ տարվա կեսերին Բելառուսի և Լեհաստանի սահմանին կուտակվել է մի քանի հազար միգրանտ՝ հույս ունենալով հայտնվել ԵՄ-ի երկրներ:

Լեհաստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանների պահպանությունը, կենտրոնացրել զինվորականների և կասեցրել երկրի տարածք թափանցելու անօրինական միգրանտների փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամի մեջ: Այդ բոլոր մեղադրանքները Բելառուսը հերքում է, հայտարարելով, որ Լեհաստանը ուժով միգրանտներին արտաքսում է իր տարածք և արհեստականորեն բորբոքում փախստականների հետ կապված իրադրությունը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Մինսկն այլևս չի զսպելու անօրինական միգրանտների հոսքը ԵՄ-ի երկրներ. Արևմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժ»: Ամռանը Լեհաստանը ավարտել է Բելառուսի հետ սահմանի վրա արգելափակոցի շինարարության հիմնական մասը: Ցանկապատի երկարությունը կազմում է 186 կիլոմետր, բարձրությունը՝ հինգ մետր, արժեքը՝ 1,6 միլիարդ զլոտի (շուրջ 400 միլիոն դոլար): Այժմ կոնստրուկցիան հանդերձում են գիշերային տեսախցիկներով, շարժման տվիչներով և այլ էլեկտրոնիկայով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս