Ուկրաինայի շուրջ իրադրությունը պահանջում է, որ ՆԱՏՕ-ն ուժեղացնի ռազմական ներկայությունը արևելյան ճակատում: Այս մասին փետրվարի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
Պենտագոնը չի բացառել, որ ԱՄՆ լրացուցիչ ուժերը Եվրոպայում կարող են ուղղվել դեպի Ուկրաինա՝ աջակցելու տարհանմանը: Այս մասին փետրվարի 2-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
Նիդերլանդներն Ուկրաինային տեխնիկական օգնություն է առաջարկել կիբերհարձակումների դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է Նիդերլանդների կառավարության պաշտոնական կայքը, այս մասին ասվում է այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտեի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգների պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 30 տրիլիոն դոլարը: Այդ մասին են վկայում ԱՄՆի ֆինանսների նախարարության՝ փետրվարի 1-ին հրապարակված տվյալները:
Ռումինիայի իրավապահ մարմինների աշխատակիցները, մասնավորապես ոստիկաններն ու պաշտոնաթող զինվորականները փետրվարի 2-ին մայրաքաղաք Բուխարեստում բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ավելացնել աշխատավարձերն ու թոշակները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հեռուստաընկերության տեղեկությամբ, մոտ երկու հազար լրացուցիչ ամերիկացի զինծառայողներ տեղակայվելու են Լեհաստանի տարածքում, ևս մի քանի հազարը՝ ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան ճակատում, այդ թվում և Ռումինիայում:
Շուրջ 2,5 հազար ամերիկացի զինվորներ կարող են արագորեն տեղափոխվել Լեհաստան այն 8,5 հազար զինծառայողների թվից, որոնց պլանավորում են ուղարկել Արեւելյան Եվրոպա:
Շվեդիան 50 միլիոն շվեդական կրոն (շուրջ 5,5 միլիոն դոլար) կուղարկի Ուկրաինայի հարավ-արեւելքի «կայունության ամրապնդման» ֆոնդին, որն ստեղծվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Շվեյցարիայի հետ համատեղ: Այդ մասին հաղորդում է թագավորության ԱԳ նախարարությունը:
Փետրվարի 1-ին Գվինեա Բիսաուի մայրաքաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել պետական հեղաշրջման փորձի ժամանակ, որը խափանվել է երկրի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից:
Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում է լարված, բայց հակամարտության համար նախադրյալներ առայժմ չկան:
Ուկրաինայի իշխանությունները բացառում են Դոնբասին հատուկ կարգավիճակ կամ վետոյի իրավունք տրամադրելու հնարավորությունը։
Կորեական թերակղզում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի գործողություններն են, Վաշինգտոնը պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում թշնամական մոտեցումից:
Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հրադադարի ռեժիմի վերահսկման եւ համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչը:
Ֆրանսիան Ռուսատանի կողմից Ուկրաինայի տարածք ռազմական ներխուժում իրականացնելու ցանկություն չի տեսնում: Փետրվարի 2-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը France 2 հեռուստաալիքի եթերում:
ԱՄՆ-ը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ փետրվարի 3-ին նիստ անցկացնել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի վերջին արձակումը քննարկելու համար: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով դիվանագետների:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականը։
Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) պատգամավորները համաձայնվել են սենատի կողմից առաջարկվող ուղղմանը, որը չեղարկում է հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները համաձայնեցնելու անհրաժեշտությունը:
Երկու ոստիկան է զոհվել հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել Վիրջինիա ամերիկյան նահանգի Բրիջուոթեր փոքրիկ քաղաքի քոլեջի տարածքում:
ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանությամբ հանդես եկող քաղաքական կոմիտենրը կես տարում հանգանակել են ավելի քան 50 միլիոն դոլար կամավոր նվիրատվություններ:
Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) մոտավորապես 20 նավ պլանային ռազմածովային վարժանքներ կանցկացնեն Ճապոնական եւ Օխոտի ծովերում: Այդ մասին հաղորդում է ԽՕՆ-ի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում է այս տարվա մայիսի երկրորդ կեսին պաշտոնական այցով մեկնել Ճապոնիա:
Մինչ Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են բանակցությունների երկրորդ փուլին, հունվարի 14-ին կայացած Ռուբինյան-Քըլըչ առաջին հանդիպումից երկու շաբաթ անց՝ վաղը «FlyOne Armenia» ավիաընկերությունը կիրականացնի Երևան-Ստամբուլ առաջին չվերթը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքից:
Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան Արևմուտքի պատասխանում չի տեսել այն, որ Արևմուտքը համարժեքորեն հաշվի է առնում Ռուսաստանի երեք սկզբունքային պահանջները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի չընդլայնումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Միացյալ Նահանգների գրավոր պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
«Առայժմ Ռուսաստանի Դաշնության հիմնական պատասխանը գլխավոր թեմայի վերաբերյալ չի փոխանցվել: Այդ պատասխանը դեռևս նախապատրաստվում է», – ասել է Կրեմլի խոսնակը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Քրիս Հիթն-Հարիսի հետ։
Ղազախստանի նախարարների կաբինետը որոշում է կայացրել, որով արգելք է սահմանվում նախարարների, խորհրդարանի պատգամավորների և վարչակազմերի ղեկավարների աշխատավարձի ավելացման համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկու օրից Ուկրաինան Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրելու։
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեծածավալ փաթեթը, որը պատրաստվում է Եվրամիության կողմից, հետեւանքներ կունենա Եվրամիության տնտեսության համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բանակցություններ են անցկացրել Մոսկվայում, որոնց ժամանակ ՌԴ-ի ղեկավարն ասել է, որ ուղղակի երկխոսությունն անհամեմատ ավելի լավ է, քան հեռախոսազրույցը: