Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստը՝ դեսպանների մակարդակով, հոկտեմբերի 31-ին կանցկացվի Բրյուսելում:
Եվրամիությունը հերթական անգամ խստացրել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները՝ Եվրոպայի ոչ շատ սահմանափակիչ միջոցներից մեկը, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին:
Վ.Բաղդասարյանը նշեց, որ որքան էլ իշխանությունը վայելի ժողովրդի համակրանքը, ինքը չի պատկերացնում, որ հրապարակում կարելի է հավաքել ժողովրդին ու որոշել, որ ազատագրված տարածները վերադարձնում են. «Գրավյալ տարածքներ մենք չունենք, և վերադարձնելու հարց չի քննարկվում: Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ ԼՂ ինքնորոշման ճանաչում, և հետո գնա բանակցային փուլ: Թե ինչպիսի պայմաններ կառաջարկվի բանակցային փուլում, չեմ կարող ասել, որովհետև դրա հանգուցալուծումն առայժմ անտեսանելի է»:
ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 26-ին ստորագրել են երկու երկրների համապարփակ համագործակցության 50 համաձայնագիր:
Ջո՛ն, առայժմ պարզ չէ Երևանում աղվեսային ոճով արտահայտած քո այն մտքի բուն նպատակը, թե «Հայաստանի նոր իշխանությունը, եթե Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով մեծ մանդատ ստանա, ապա դա լավ հնարավորություն կլինի կարգավորման հարցում վճռական քայլերի համար, հավելելով, որ, եթե համապատասխան պատրաստակամություն լինի, հարկավոր է նման մոտեցման վերաբերյալ աշխատել նաև ադրբեջանական կողմի հետ»:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) վարակվածների թիվը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում հուլիսի վերջից ի վեր գերազանցել է 250-ը, նրանցից 162-ը մահացել են, իսկ 67-ն ապաքինվել:
Կրեմլում հումորով են վերաբերվել The New York Times թերթի այն հրապարակմանը, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր գաղտնալսում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հեռախոսը:
Իռլանդիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին):
Կուբանում տեղատարափներից առաջացած հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է վեցի:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է առնվազն 24 F-35 բազմագործառական կործանիչ-ռմբակոծիչների թռիչքները, որպեսզի վերացնի անսարքությունները վառելիքի մատուցման համակարգում:
Չինաստանի Չունցին քաղաքում խոհանոցի դանակով զինված կինը վերքեր հասցրել մանկապարտեզի 14 սաների:
«Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունն ընդհանուր առմամբ 84 գնացք է չեղարկել Կրասնոդարի երկրամասում տարերքի հետեւանքների պատճառով, որտեղ ջրի տակ են անցել երկաթուղային ճանապարհները:
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդարականի այցը տարածաշրջան՝ իր երկրի եւ բնականաբար Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների զարգացման էր միտում եւ այդ երկրներին ուղղակի կամ անուղղակի ուղերձներ էր փոխանցում։
Հունաստանում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով ուժգին երկրաշարժը բազմաթիվ շենքեր է վնասել Զակինտոս կղզում, մարդիկ չեն տուժել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աբսուրդի թատրոն է անվանել The New York Times թերթի տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Ռուսաստանն ու Չինաստանը գաղտնալսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցները:
«ԱՄՆ-ի համար Հայաստանում անորոշ իրավիճակը հանդիսանում է ուղիղ հնարավորություն ողջ տարածաշրջանում սեփական ազդեցությունը խորացնելու և, հետևաբար՝ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար»:
Եվրախորհրդարանը հավանություն է տվել մի բանաձեւի, որով կոչ է արվում ընդհանուր դիրքորոշում մշակել Սաուդյան Արաբիային զենքի մատակարարման բռնարգելք սահմանելու համար, ինչպես նաեւ պատժամիջոցներ նախատեսել էր Ռիադի դեմ։
Լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը վաղօրոք ծրագրված է եղել:
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած իր նստաշրջանում Ղրիմում ահաբեկչության համար դատապարտված Օլեգ Սենցովին հայտարարել է 2018 թվականի Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակի դափնեկիր, ում Ուկրաինան համարում է իր քաղաքացին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Բոլթոնը Երևան է եկել Բաքվից, որտեղ նրա արած առանցքային հայտարարություններից մեկն այն էր, որ որևէ նոր բան չի բերել Արցախի կարգավորման գործընթացի վերաբերյալ և չի եկել դասախոսություններ կարդալու»:
«Ցանկացած երկրի դեպքում ռազմական բնույթի մասնակցությունը Սիրիայում կլինի սխալ, քանի որ այնտեղ արդեն 7-8 հակամարտող կողմ կա»,-ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը:
Եթովպիայի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին երկրի նոր նախագահ է ընտրել դիվանագետ Սահլե-Վորկ Զեւդեին, որը դարձել է պատմության մեջ այդ պաշտոնն զբաղեցրած առաջին կինը:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը լրագրողների հետ կայացած հանդիպմանը դատապարտել է նրանց, ովքեր պայթանյութ պարունակող կասկածելի ծանրոցներ են ուղարկել ԱՄՆ-ի քաղաքական ու պետական գործիչներին։
Ուկրաինայի ինը մարզերում անբարենպաստ եղանակի պատճառով հոսանքազրկված է շուրջ 150 բնակավայր:
Ֆինլանդիայում հոկտեմբերի 25-ին սկսվել են Northern Coasts-2018 («Հյուսիսային ափեր») միջազգային ծովային զորավարժությունները, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի 8-ը:
Կրասնոդարի երկրամասում հորդառատ անձրեւների պատճառով երկու մարդ է զոհվել:
Եվրախորհրդարանը (ԵԽ) հոկտեմբերի 24-ին քվեարկել է 2021 թվականից Եվրամիությունում որոշակի պլաստիկե իրերի, մասնավորապես, սեղանի ամանեղենի եւ սպասքների, բամբակի ձողիկների, կոկտեյլի ցողունիկների եւ խառնիչների, օդապարիկների բռնիչների օգտագործման արգելքի սահմանման օգտին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է բռնության կիրառումը որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման մեթոդ եւ ամերիկացիներին կոչ է արել գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները կարգավորել՝ նոյեմբերի 6-ին մասնակցելով Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին:
Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հոկտեմբերի 25-ին ՀԱՄԱՍ-ի ութ ռազմական թիրախ են խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: