Միացյալ Նահանգների Օհայո նահանգում տորնադոյի պատճառով հինգ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Ճապոնիայում ջերմային հարվածի պատճառով մայիսի 20-26-ը հոսպիտալացվել է ավելի քան 2000 մարդ, չորս մարդ մահացել է:
Թաիլանդի նախկին վարչապետ, բանակի նախկին հրամանատար եւ Գաղտնի խորհրդի ղեկավար Պրեմ Տինսուլանոնը, որը մահացել է 98 տարեկան հասակում, իր ամբողջ կարողությունը կտակել է աղքատներին:
Ռումինիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիվիու Դարգնեան ձերբակալվել է՝ կոռուպցիայի համար դատավճիռը բողոքարկելու փորձը ձախողելուց հետո:
Ավստրիայի խորհրդարանը հատուկ նիստում կողմ է քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին և նրա կառավարությանը հեռացնելու համար:
Փարիզյան Լուվրի աշխատակիցները մայիսի 27-ին գործադուլ են հայտարարել զբոսաշրջիկների՝ իրենց կարծիքով չափազանց մեծ հոսքի կապակցությամբ:
Արման Եղոյանի խոսքով՝ վիզաների ազատականացման հարցը մեծապես կախված կլինի նոր Եվրահանձնաժողովի դիրքորոշումից, ինչն էլ իր հերթին կախված կլինի նոր ԵԽ դիրքորոշումից:
Երկիրը,որտեղ առաջին անգամ այցով եղել են Ուկրաինայի նոր ղեկավար Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչները, Գերմանիան է:
Եվրահանձնաժողովում ակներեւ են համարում եվրոպամետ ուժերի հաջողությունը Եվրախորհրդարանի ընտրություններում, եւ հիմքեր չեն տեսնում խոսելու պոպուլիստների հաղթանակի մասին:
Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: Մեծ Բրիտանիան, չհասցնելով ավարտել ԵՄ-ից դուրս գալու իր որոշման անհրաժեշտ գործընթացները, նույնպես մասնակցեց ընտրություններին՝ տնօրինելով 73 մանդատ:
Ֆրանսիացի ոստիկանները ձերբակալել են մայիսի 24-ին Լիոնի կենտրոնի Վիկտոր Հյուգոյի հետիոտն փողոցում պայթյունի իրականացման մեջ կասկածվողին:
«Դժգոհ քաղաքացիների արկցիա» աջ կենտրոնամետ քաղաքական շարժումը, որը գլխավորում է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հանրապետությունում ամենամեծ հաջողությունն է գրանցել Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում
Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել անկախ թեկնածու Գիտանաս Նաուսեդան՝ ընտրողների ձայների 65,86 տոկոս արդյունքով: Ա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չէ երկրի Ազգային ժողովն (խորհրդարանի ստորին պալատ) արձակել Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով:
Աֆղանստանի հյուսիսի Կունդուզի նահանգում անհայտ անձինք սպանել են երկրի վարչապետի խորհրդական Նուր Մոհամադ Արաբին:
ԱՄՆ-ը ձգտում է այն բանին, որ Իրանը լինի ոչ միջուկային պետություն, եւ մտադիր չէ փոխել իշխանությունն այդ երկրում:
Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս 57-ը՝ տուժել ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել մայիսի 27-ին Ֆիլիպինների հյուսիսում:
Ճապոնիան հաստատել է ԱՄՆ-ից հինգերորդ սերնդի F-35 105 բազմանպատակային մարտական ինքնաթիռներ գնելու մտադրությունը:
Իտալիայի կառավարող կոալիցիայի մեջ մտնող «Լիգա» կուսակցությունը հաղթել է Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում:
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը, որն Իսպանիայի արդարադատությունից թաքնվում է Բելգիայում, եւ նրա նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը, որը նախնական կալանքի մեջ գտնվում է իսպանական բանտում, պատգամավորական մանդատներ կստանան Եվրախորհրդարանում:
Բրազիլիայի Մանաուս քաղաքի (Ամազոնասի հյուսիսային նահանգի մայրաքաղաքի) բանտում մայիսի 26-ին ծայր առած անկարգությունների հետեւանքով 15 բանտարկյալ է զովել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել հունիսին միջնորդական առաքելութամբ Իրան այցելելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի մտադրությանը՝ նպատակ ունենալով հարաբերությունների նորմալացումը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մայիսի լույս 27-ի գիշերը հայտարարել է երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:
Առնվազն տասը մարդ է վերքեր ստացել մայիսի 27-ին Քաբուլում ականից ավտոբուսի պայթելու հետեւանքով, որում գտնվում էին հաջի եւ իսլամի գործերի նախարարության ծառայողները:
Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններն անցել են երկրի երկու առաջատար քաղաքական ուժերի՝ Մարին Լը Պենի ընդդիմադիր «Ազգային միավորման» եւ «Հառա՜ջ, հանրապետություն» կառավարող կուսակցության մրցակցության նշանաբանով:
Մայիսի 23-ից 26-ը Եվրամիությունում կայացած Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը կազմել է 50,5 տոկոս, ինչը 8 տոկոսային կետով ավելի է, քան 2014 թվականին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ՝ Մելանյայի հետ մայիսի 27-ին ժամանել է Տոկիոյի կենտրոնում գտնվող կայսերական պալատ, որտեղ հանդիպում է անցկացրել Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի եւ կայսրուհի Մասակոյի հետ:
Brexit-ի կուսակցությունը, որը գլխավորում է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը, առաջատարն է Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնք Մեծ Բրիտանիայում կայացել են մայիսի 23-ին:
Ներկայ գրութիւնը խտացումն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի պատգամին, զոր Նորին Սրբութիւնը տուաւ Անթիլիասի Մայր Տաճարին մէջ Հանրապետական Մաղթանքէն ետք։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: