Հազիվ թե հաջողվի 2021 թվականին հաղթահարել կորոնավիրուսը, սակայն դրա հետ մեկտեղ իրադրությունը, այնուամենայնիվ, կդառնա ավելի կառավարելի:
PayPal-ի հիմնադիր Մաքս Լևչինը Affirm ստարտափից հետո դարձել է միլիարդատեր:
Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է, որ պլանավորում է վերացնել փոստային աղավնուն, որը, ենթադրաբար, երկրում հայտնվել էր ԱՄՆ-ից, սակայն թռչունին ապրելու ոչ մեծ շանս է մնում։
Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակեպության (ԱՀԿ) երկու փորձագետների մերժել են երկիր մուտքի թույլտվությունը նրանց հակամարմինների թեստերի դրական արդյունքների պատճառով:
«Հիմա, փաստորեն, այդ պայքարն է գնում: Բայց այդ 80 տոկոսի մեծամասնությունը չի համարում, որ Փաշինյանը պետք է շարունակի ղեկավարել, բայց թմրած վիճակի մեջ են, չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Իսկ կատարվում է շատ վատ բաներ, քան կարող են պատկերացնել: Այդ ժողովրդին պետք է բացատրել, որ պատերազմը ոչ թե ինչ-որ հեռուներում եղած իրավիճակ է, այլ աստիճանաբար մոտենում է իր տանը: Նույն Փաշինյանին ընտրած և գովերգող կապանցին կամ գորիսեցին հիմա արդեն առնչվում է ադրբեջանցու հետ»:
Արցախյան պատերազմից հետո Մերձավոր Արևելքից Ադրբեջան տեղափոխված և Արցախյան հակամարտության գոտում օգտագործված ահաբեկչական խմբավորումները չեն հեռացել Ադրբեջանից և այս պատերազմի ընթացքում Ադրբեջանի գրաված տարածքներից:
Դեմոկրատները Կոնգրեսում հավանություն են տվել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենի՝ 1,9 տրիլիոն դոլարով տնտեսությունը խթանելու պլանին։
Եկեք իրատես լինենք, ՀՀ արտաքին քաղաքականությունը լրջորեն փորձել է հավասարակշռել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, մենք հիշում ենք նրա և-և-ի քաղաքականությունը և մենք հիշում ենք, որ դա ուղեկցվեց բավականին լուրջ բեկումով՝ ստորագրվեց համաձայնագիր ԵՄ-ի հետ, դա մաքսիմումն էր, ինչի հնարավոր էր հասնել այդ փուլում: Եթե մենք դիտարկենք Փաշինյանին, նրա գործունեությունը, ավելի արևմտամետ քաղաքական գործիչ, քան նա է, Հայաստանում չի եղել, բայց նա բախվեց դաժան իրականությանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Անկարայի եւ Փարիզի միջև հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից բխող հարցերը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգների Twitter ընկերության ղեկավարությունը համանուն սոցիալական ցանցում ԱՄՆ-ի նախագահի եւ փոխնախագահի, ինչպես նաեւ Սպիտակ տան պաշտոնական օգտահաշիվները դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին կփոխանցի պաշտոնակալությունից հետո:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման և եռակողմ բանակցությունների արդյունքները, ինչպես նաև քննարկվել են ՌԴ արտաքին ու ներքին քաղաքականության ակտուալ հարցեր։ ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահը տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը հունվարի 15-ին հավանություն է տվել հանրապետության վարչապետի պաշտոնում Ասկար Մամինի թեկնածությանը:
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները պարզել են այն մարդու ինքնությունը, որը ոստիկանին դրոշաձողով ծեծել էր ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքի մերձակայքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ. պարզվել է, որ նա Արկանզասի նահանգի բնակիչ է:
Վայրը, որտեղ, հնարավոր է, գտնվում է Sriwijaya Air ինդոնեզական ավիաընկերության աղետի ենթարկված ինքնաթիռի «սեւ արկղը», գտել է հեռավար կառավարվող ընդջրյա սարքը:
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հունվարի 14-ին կայացած ճեպազրույցում չի հավաստել Ջոզեֆ Բայդենի՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիարկության այցի նախապատրաստման մասին տեղեկատվությունը։
Հնդկաստանում հունվարի 15-ի առավոտյան առնվազն 11 մարդ է զոհվել եւ եւս յոթը վերքեր եւ վնասվածքներ ստացել Քառնաթաքայի հարավային նահագնում, երբ բեռնատարը բախվել է մարդատար ավտոֆուրգոնին:
ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման վերաբերյալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը համարել է ԱՄՆ-ի ներքին գործը՝ հրաժարվելով հետագա մեկնաբանություններից։
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հունգարիայի Արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյատրոն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Անցած օրն Ինդոնեզիայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհ է դարձել առնվազն 7 մարդ, վիրավորվել է շուրջ 600 հոգի: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, վկայակոչելով Ինդոնեզիայի Օդերեւութաբանության գործակալությունը, հունվարի 14-ին Սուլավեսի կղզում տեղի ունեցած 5,7 եւ 6,2 մագնիտուդով երկրաշարժերին կարող են հետեւել հուժկու հետցնցումներ։
Էստոնիայի Հարյուի գավառական դատարանը ձերբակալության կալանագիր է տվել խոշոր գործարար Հիլար Տեդերին եւ ֆինանսների նախարարի խորհրդական Կերստի Կրահտին, որոնք մասնակից են Ցենտրա առաջատար կուսակցության շուրջ սկանդալին։
Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը հունվարի 14-ին որոշում է ընդունել ուժի մեջ թողնել նախկին նախագահ Պակ Կին Հեի նկատմամբ դատավճիռը, որին համապատասխան նա պետք է 20 տարի բանտում անցկացնի կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեղադրանքով: Այդ մասին հայտնում է KBS հեռուստառադիոընկերությունը:
2020 թվականի արդունքներով Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը տարեկան հաշվարկով աճել է 8,3 տոկոսով՝ մինչեւ 586,72 միլիարդ դոլար:
Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն ամբողջ աշխարհում գերազանցել է 90 միլիոնը, գրեթե 2 միլիոն մարդ մահացել է:
Ֆիլիպինցի բժիշկները հավաստել են երկրի տարածքում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքի հայտնաբերումը: Հունվարի 14-ին այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունն իր կայքում։
Ավստրալիայի իշխանությունները կարող են ոչնչացնել ԱՄՆ-ից Խաղաղ օվկիանոսը կտրած-անցած եւ երկրում հայտնված աղավնուն՝ կարանտինային ծառայության երկյուղների պատճառով:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 24 763-ով՝ մինչեւ 3 495 816: Հունվարի 14-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Կորոնավիրուսի նոր SARS-CoV-2 (VOC-202012/01)մանէահիմք է հայտնաբերվել Եվրոպայի 25 երկրներում, ներառյալ Ռուսաստանը:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Մոնակոյի սրտանոթային հիվանդություններ կենտրոնում:
Դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել պետության գործող ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփի իմպիչմենտի մասին բանաձևը. փաստաթղթում մեղադրանքի հոդվածն ընդամենը մեկն է՝ խռովության հրահրումը։