Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է ռազմական տեխնիկայի փոխարինման անհրաժեշտության մասին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ֆոնին Միացյալ Թագավորության բանակի ռազմական տեխնիկան փոխարինման կարիք ունի։
«Մենք պետք է արդիականացնենք բանակը… Բանակը հնացել է մոտ 15 տարի առաջ, և մենք իսկապես պետք է այն փոխարինենք. բանակի տեխնիկան, այլ ոչ թե մարդիկ փոխարինման խիստ կարիք ունեն»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Ուոլեսն ասել է Conservative Home տեղեկատվական պորտալի պաշտպանության և անվտանգության վերաբերյալ համաժողովին:
Նա հավելել է՝ Ուկրաինայում հակամարտությունը բրիտանական բանակի արդիականացման նախագծերի իրականացման արագացում է պահանջում: