Բաժիններ՝

Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը

Իսրայելի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով խափանվել է օդանավակայանի աշխատանքը:

«Երեքշաբթի գիշերը ժամը 02:07-ին Իսրայելն օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք ընկած ուղղությունից՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանը, ինչը նյութական վնասներ է պատճառել օդանավակայանին, և դրա աշխատանքը խափանվել է», – SANA-ին հայտնել է ռազմական գերատեսչության աղբյուրը:

Իսրայելի իշխանությունները և պաշտպանության բանակն առայժմ որևէ հայտարարություն չեն արել հրթիռակոծության առնչությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031