ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 5-ին ժամանել է Մեծ Բրիտանիայի հարավի Փորտսմութ քաղաք՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ երկրի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա այն շաբաթվա ընթացքում, որն սկսվում է հուլիսի 22-ին, այսինքն՝ հուլիսի 28-ից ոչ ուշ:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը պետական այցով ժամանել է Ռուսաստան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը հանրաքվեի դնել, երբ ուկրաինացիները դրան պատրաստ կլինեն։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մինչեւ 5 միլիոն դոլար պարգեւ է առաջարկում Փհենյանի կողմից հակահյուսիսկորեական պատժամիջոցների խախտման վերաբերյալ տեղեկությունների համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների շրջանում չի տեսնում մարդկանց, որոնք բավականաչափ տաղանդավոր լինեին 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հետ մրցակցելու համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայում չի դիտարկում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին պետական պաշտոնի նշանակելը:
Սուդանի մայրաքաղաք Հարթումում վրանային ճամբարը ցրելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 60-ի:
Ճապոնիայի ոստիկանությունն առգրավել է սինթետիկ թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն խմբաքանակը՝ շուրջ 1 տոննա ընդհանուր քաշով:
Հունիսի 5-ին՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրը, Դանիայում մեկնարկել են Ֆոլկետինգի (միապալատ խորհրդարանի) ընտրությունները: 179 մանդատի համար պայքարելու են 13 կուսակցությունների 900 թեկնածուներ։
ԿԺԴՀ-ն Վիետնամին խնդրել է պարտքով 300 հազար տոննա պարենամթերք տրամադրել իրեն: Այդ մասին հայտնել է «Չունան իլբո» հարավկորեական թերթը՝ վկայակոչելով սեփական բարձրաստիճան աղբյուրներ:
Ավստրալիայի ոստիկանությունը նույնականացրել է այն հրաձիգին, որը նախօրյակին Դարվինում (Հյուսիային տարածքի տարածաշրջանի վարչական կենտրոն) կրակ էր բացել Palms հյուրանոցի կենվորների վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը:
Նոր ժամկետով Brexit-ի հետաձգումը սպառնալիք կստեղծի Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության հետագա գոյության համար, համոզված է թորիների նոր առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար մրցարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը:
Ավելի քան հարյուր հազար մարդ է հավաքվել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնի Վացլավի հրապարակում՝ պահանջելու վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը, որին մեղադրում են Եվրամիությունից ստացված դոտացիաների անօրինական օգտագործման մեջ, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր պետական այցի երկրորդ օրն ինքն է հանդես եկել տանտիրոջ դերում. իր հյուրերին, որոնց թվում էր Ուելսի արքայազն Չառլզը՝ տիկնոջ՝ Կամիլլայի հետ, նա հյուրասիրել է գրիլի վրա պատրաստված տավարի մսի ֆիլե՝ կալիֆոռնիական գինով։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, գտելէ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու վրա տպավորություն թողնելու միջոցը երկիր պետական այցի ընթացքում:
Կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը մեծապես կորցրել է իր նկատմամբ վստահությունը:
«Մենք չգիտենք, թե փակ դռների ետևում ինչ հարցեր են քննարկվել, ինչպես են կողմերը փոխում կամ ձևավորում իրենց դիրքորոշումները, ինչ հանգամանքների ներքո, բայց ես ներկայումս դժվար եմ գտնում տրամաբանական թելը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ննջել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի բաժակաճառի ժամանակ:
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնը եւ Վաշինգտոնը տարբեր տեսակետներ ունեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն հավաստիացրել է, որ երկու երկրներն էլ նույն նպատակն են հետապնդում՝ թույլ չտալ միջուկային զենք հայտնվելկ Իրանում:
Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հունիսի 7-ի լիագումար նիստին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը եւ Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
Brexit-ի գործերով խորհրդարանական փոխնախարար Ջեյմս Քլեվեռլին դուրս է մնացել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի պաշտոնի համար պայքարից, որը բրիտանական կառավարությունը պետք է գլխավորի Թերեզա Մեյի հեռանալուց հետո:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել, որտեղ կկայանան նա կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 20-րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ, համապատասխանաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածու Բորիս Ջոնսոնի հետ, սակայն նրանց անձնական հանդիպումը չի կայանա:
Ավստրալական Դարվինում առնվազն հինգ մարդ է զոհվել այն բանից հետո, երբ անհայտ տղամարդը հրաձգություն է բացել քաղաքի փողոցներում:
Գերագույն ռադան հրաժարվել է քննարկել պետության ղեկավարի իմպիչմենտի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օրինագիծը:
ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան կկարողանան արդար ու բովանդակալից երկկողմ առեւտրական համաձայնագիր կնքել այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը դուրս կգա Եվրամիությունից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը նախազգուշացրել 1միջազգային անվտանգության եւ մոլորակի խաղաղության համար գլոբալ տաքացման հետեւանքների մասին:
ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով գերմանական արդյունաբերության դաշնային միության՝ Բեռլինում ընթացող խորհրդաժողովում, հայտարարել է, որ պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման անհրաժեշտությանվերաբերյալ գերմանական արդյունաբերության դիրքորոշումը։