
ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաք՝ քննարկելու անվտանգության հարցեր:
Կառավարական կառույցների աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Բաղդադում ծրագրված են Օսթինի բանակցություններն Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ:
Այնուհետև Պենտագոնի ղեկավարը մտադիր է այցելել քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ, որտեղ կհանդիպի Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։ Լլոյդ Օսթինն իր հերթին հայտարարել է, որ Իրաք այցով մտադիր է վերահաստատել Վաշինգտոնի և Բաղդադի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ Իրաք այցելելու ծրագրերի մասին Պենտագոնը պաշտոնապես չէր հաղորդել: Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայությունն սկսել Է մարտի 5-ին Հորդանան կատարած այցով: Նա նաև նախատեսում է այցելել Եգիպտոս և Իսրայել: