Հնդկաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Կուդաշեւը հաստատել է այն տեղեկատվությունը, որ հնդիկ զինվորականները կուղեւորվեն Ռուսաստան՝ C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) շահագործումը ուսանելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին կսկսի կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի տվյալների քննարկումը, այն կարող է տեւել մի քանի օր:
Գերմանիայում հայտնաբերել է կորոնավիրուսի նոր՝ Բրազիլիայում հայտնաբերված տարբերակի առաջին դեպքը:
Տեղական իշխանությունների որոշմամբ Չինաստանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում վարակի տարածման նոր բռնկման հետ կապված կորոնավիրուսի զանգվածային թեստավորում են սկսել բնակչության շրջանում:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը գումար է վճարել մասնավոր անձանց և կազմակերպություններին, որոնք հունվարի 6-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպել Կապիտոլիումի առջև:
«Ճանապարհները, մեծ հաշվով, չէին կարող երկար փակ մնալ այս տարածաշրջանում, որովհետև «Մետաքսի ճանապարհը» շատ արագորեն կառուցվում է, բայց այստեղ հիմնական խնդիրն այն է, թե ով պետք է կարողանա վերահսկի և տիրի այս տարածաշրջանի ուղիներին:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Monocle» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերությունների թեմային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Կարծում եմ՝ առավելագույն արդյունքը կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում ԱՄՆ հնարավոր ներգրավմանն ու դրա արդյունքներին։
ԱՄՆ-ի ազգային գվարդիականներին, որոնց Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալությունից հետո Կոնգրեսի շենքից տեղափոխել էին ավտոմոբիլային գարաժ, հետ են վերադարձրել Կապիտոլիում:
Երեկ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է Ռուսաստանի քաղաքներում «բողոքի ակցիաների երթուղիների» քարտեզը և ինֆորմացիա նետել դաշտ՝ «Կրեմլի վրա արշավի» մասին: Ի՞նչ էր դա՝ ցուցո՞ւմ, թե՞ հրահանգ: Այդպիսի պլանների մասին նույնիսկ կազմակերպիչները չէին հայտարարել:
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքից արձակած ականից հունվարի 23-ին զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության զինծառայողը:
Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, ովքեր փորձում էին չարտոնված ակցիա կազմակերպել, ձերբակալվել են:
«Կա երկու ձևաչափ՝ Մինսկի խումբն ու եռակողմ ձևաչափը: Լավրովը հասկացրեց, որ կարգավիճակը կարող է քննարկվել այս ձևաչափերից մեկի շրջանակում, և եթե ոչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ապա կարող է լինել եռակողմ ձևաչափը: Ամերիկացիներն ու Եվրոպան, չաջակցելով Երևանին, երբ դրա կարիքը կար, պարտվեցին Կովկասը: Ամերիկացիները կարող են վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, որ դադարեցնում են գնել նավթ, էմբարգո են հայտարարում, որ պետք է զորքերը վերադառնան իրենց նախնական դիրքերին, կճանաչեն Արցախի անկախությունը, դա ինչ-որ տեղ գործուն տարբերակ է, մնացածն անկապ խոսակցություններ են: Հայերը կարող են պահանջել վերադարձնել շրջանները, ամերիկացիներն ինչ-որ բաներ կպահանջեն, բայց ի՞նչ է՝ պատերազմելո՞ւ են հայերը, ինչո՞վ: Կրկնեմ, որ Արևմուտքն ուշացել է, պարտվել է պարտիան:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե կորոնավիրուսի նոր՝ բրիտանական տարբերակը 30% -ով ավելի մահացու է: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում են հանդիպել հաջորդ ամիս: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի աշխատակազմը :
Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է օրենքի խախտման համար: Խաբարովսկի քաղաքապետարանը հայտնել է, որ հրապարակում մոտ 250 մարդ է հավաքվել:
Սենատորի հարցին, թե արդյոք պաշտոնապես կճանաչե՞ն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները՝ որպես ցեղասպանություն՝ Բլինկենը պատասխանել է. «Որպես նախագահի թեկնածու ՝ նախագահ Բայդենը Հիշատակի օրվա իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Մեր վարչակազմը պարտավորվելու է գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի»:
Գազայի հյուսիսում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով տուժել է 30 մարդ: Ինչպես տեղեկացնում է The Jerusalem post-ը, երկու քաղաքացի գտնվում է ծանր վիճակում:
Հունգարիայի դեղաբանության եւ սննդի ազգային ինստիտուտը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել «Սպուտնիկ V»-ն: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:
Ամերիկացի ռեփեր Շոն Քարթերը, որը հայտնի է որպես Jay-Z եւ երգչուհի Բեյոնսեի ամուսին, 10 միլիոն դոլար ծավալով հիմնադրամ է ստեղծել կանեփ արտադրող սեւամորթ ձեռնարկատերերին աջակցելու համար:
Շրի Լանկան օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանները բացել է 10-ամսյա լոքդաունից հետո. մուտքի համար կպահանջվի COVID-19-ի բացասական թեստ:
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի նախարար Արմին Լաշետը պաշտոնապես ընտրվել է Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ:
Աֆրիկայի եւս չորս երկրներում՝ Բոտսվանայում, Զամբիայում, Քենիայում եւ Գամբիայում, կորոնավիրուսի՝ շատ վտանգավոր համարվող մանրէահիմք են հայտնաբերել, որն ստացել է 501.V2 մակնշումը:
ԱՄՆ Կոնգրեսի սենատը հունվարի 22-ին հաստատել է պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում:
Հարավային Կարոլինայի նահանգից քաղաքական գործիչ Ջեյմի Հարիսոնին հունվարի 21-ին ընտրել են Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի (ԴԿԱԿ) նախագահ:
Հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգությոնների կազմակերպման եւ Կապիտոլիումի զավթման մեղադրանքներ են առաջադրվել արդեն ԱՄՆ-ի ավելի քան 120 բնակիչների:
Իսրայելցի զինվորականները հունվարի 22-ին ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր Իսրայելի օդային տարածք։
Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար, եթե դա անհրաժեշտ լինի, դրականորեն է գնահատում Վաշինգտոնից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (СНВ-3) երկարացման մասին Վաշինգտոնից հնչող ազդանշանը:
Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
Պայթյուն է որոտացել Թաթարստանի Սարմանովոյի շրջանի փոքր նավթային ձեռնարկություններից մեկում: