Չինաստանն ավելացրել է ռազմական բյուջեն՝ նախազգուշացնելով աճող սպառնալիքների մասին
Չինաստանը հայտարարել է, որ այս տարի իր ռազմական ծախսերը կավելացնի 7%-ով՝ նախազգուշացրելով ռազմական սպառնալիքների աճի մասին:
Պեկինի ռազմական բյուջեն շուրջ 225 մլրդ դոլար է կազմում, այնուամենայնիվ, այն դեռ 4 անգամ ավելի փոքր է ԱՄՆ-ի ռազմական բյուջեից:
Չինաստանի վարչապետի պաշտոնը լքող Լի Կեցյանը Ազգային ժողովրդական կոնգրեսի (խորհրդարանի) նիստում հայտարարել է, որ «Չինաստանին ճնշելու արտաքին ջանքերը մեծանում են», հետևաբար, երկրի զինված ուժերը պետք է ավելացնեն զինվորական պատրաստության մակարդակը:
Նիստին նաև հայտարարվել է, որ Չինաստանն այս տարի տնտեսական աճի ավելի քիչ նպատակակետ կսահմանի՝ 5 %:
BBC-ն նշում է, որ այս շաբաթ Ազգային ժողովրդական կոնգրեսի նստաշրջանի ընթացքում խորհրդարանը նաև կհաստատի Սի Ծինփինին երկրի ղեկավարի պաշտոնում, քանի որ նա կընտրվի Չինաստանի նախագահ և զինված ուժերի հրամանատար: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Սի Ծինփինն այս պաշտոններն իր համար ապահովել էր անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նա երրորդ ժամկետով վերընտրվեց որպես կոմունիստական կուսակցության ղեկավար: