ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը վստահորեն առաջ է անցել բոլոր այն մրցակից-դեմոկրատներից, որոնք հավակնում են իրենց կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելուն:
Հնդկական բանակը Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռը գտնելու եւ փրկելու գործողություն է անցկացնում, որը նախօրյակին 13 մարդկանցով մեկնել էր Ջորհաթա քաղաքից (հարավարեւելյան Ասամի նահանգ) եւ կորցրել կապը դիսպետչերների հետ:
Հայաստանին ու Եվրոպային միավորողն առաջին հերթին ընդհանուր արժեքներն են: Հայաստանը, Արցախն ու համայն հայ ժողովուրդը եղել են և կան եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասը: Նաև՝ Քրիստոնեական աշխարհի արևելյան սահմանը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չենը, հայտնվել է հանրության առաջ՝ դրանով իսկ հերքելով այն լուրերը, թե նա մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին պատժվել է Հանոյում ձախողված ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի համար։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ շարունակում է առաջին պետական այցը Մեծ Բրիտանիա:
Արգենտինայում հունիսի 3-ին հանրահավաքներ ու երթեր են անցկացվել կանանց նկատմամբ բռնության դեմ:
Շվեդական դատարանը մերժել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին դատախազության դիմումը:
Լոնդոնի օդանավակայանում իրավապահները ձերբակալել են տղամարդու, ում մոտ առկա են եղել դանակներ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը հունիսի 3-ին հայտարարել է, որ ընտրական արշավ է սկսում Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար:
Ղազախստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ: Վերջին շրջանում Ղազախստանի Հանրապետության քաղաքացիները բավական հաճախ են ավտոմեքենաներ ձեռք բերում Հայաստանից, կատարում խախտումներ հայկական պետհամարանիշներով ու խուսափում տուգանքից:
600-ից ավելի մարդ է զոհվել, եւս ավելի քան 3,2 հազար հոգի վերքեր ստացել Լիբիայի Տրիպոլի քաղաքի շուրջ շարունակվող հակամարտության հետեւանքով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողուհի Յուլյա Մենդելին նշանակել է իր մամուլի քարտուղար, համապատասխան հրամանագիրը հունիսի 3-ին հրապարակված է պետության ղեկավարի կայքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհաջողակ է անվանել Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանին, որը բազմիցս հանդես է եկել Միացյալ Նահանգների ղեկավարի քննադատությամբ:
ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն անվստահություն է հայտնել առանց Իսրայելի մասնակցության ինքնակառավարում իրականացնելու պաղեստինցիների ունակության հարցում:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենի ներկայությամբ տեղի է ունեցել հանրապետության նոր կանցլեր Բրիգիտե Բիրլյայնի եւ մինչեւ Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրություններն աշխատելու ժամանակով նրա անցումային կառավարության նախարարների երդմնատվության արարողությունը:
Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքը չի բացառում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ երկրում կառավարող կոալիցիայի փլուզումն այն բանից հետո, երբ Անդրեա Նալեսը հայտարարեց ԳՍԴԿ-ի նախագահի եւ Բունդեսթագում նրա խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու որոշման մասին:
Հունիսի 3-ին Ռումինիայում սկսվել են ՆԱՏՕ-ի Saber Guardian – 2019 միջազգային զորավարժությունները:
ԱՄՆ-ը եւ Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպմանը Ռուսաստանին առաջարկել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի օրինականության ճանաչում եւ Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում, եթե Մոսկվան համաձայնի զսպել իրանական ազդեցությունն այդ երկրում:
Հարթումում առնվազն 12 մարդ է զոհվել սուդանցի զինվորականների կողմից ընդդիմության վրանային ճամբարի ցրման հետեւանքով:
Մեծ Բրիտանիան ընտելացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անակնկալներին, նրա այդ գործողությունները չեն ազդի երկու երկրների հարաբերությունների վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի հետ միասին պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա:
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքել, որը կերաշխավորեր, որ նա երբեք միջուկային զենք չի ստեղծի:
ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ռազմական գերատեսչությունների ղեկավարները հունիսի 3-ին Սեուլում քննարկել են ԿԺԴՀ-ի միջուկային պրոբլեմատիկան եւ երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 3-ին Մեծ Բրիտանիա սկսվող պետական այցը համարում է երկու երկրների միջեւ գործընկերությունն ամրապնդելու հնարավորություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Փոմպեոյի՝ մերձավորարեւելյան «դարի գործարքի» հետ կապված տարակույսները հասկանալի են, բայց նա ինքն իր պլանը հեռանկարային է համարում։
Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի պայմանով, եւ ԱՄՆ-ն ինքը պետք է ընդունելի պայմաններ ապահովի բանակցությունների վերսկսման համար:
Երեք մարդ է զոհվել Կանադայի Ալբերտայի նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահին առընթեր տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Քեւին Հասեթը մոտ ժամանակներս կթողնի իր պաշտոնը:
Boeing ընկերությունը խոտան է հայտնաբերել իր ինքնաթիռների դետալներում:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները հունիսի 2-ին կրակ են բացել այն մարդու վրա, որը փորձել է ներխուժել Սպիտակ տան մերձակա արգելափակված տարածք: