Մտահոգ ենք Ստեփանակերտի տեղի ունեցած միջադեպով․ ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի մոտ նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Այս մասին ասել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան։

«Չափազանց մտահոգ ենք Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերով, որը հանգեցրել է զոհերի։ Այս միջադեպը ցույց է տալիս չլուծված խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու կարևորությունը։

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Կոլոմինան։

Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Արդյունքում, ցավոք, զոհվել է երեք ոստիկան, ևս մեկը` վիրավորվել է։

Ադրբեջանական կողմն, իր հերթին, հայտնել է իր բանակի երկու զինծառայողի մահվան մասին։

Տեսանյութեր

Լրահոս