Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, եթե չվերընտրվի Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Հրատարակության տվյալներով՝ դրա նախապատրաստությունն սկսվել Է մի քանի շաբաթ առաջ։ Ըստ թերթի՝ ֆոն դեր Լայենի՝ մարտի 7-ին սկսվող ուղևորությունը Կանադա և ԱՄՆ հարկ է «դիտարկել այլ լույսի ներքո», այսինքն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածության հնարավոր առաջադրման համատեքստում։
Հուլիսին Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում փորձ է արվելու ևս մեկ տարով երկարաձգել Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը, որն ավարտվում է սեպտեմբերին, հայտնում է la Repubblica-ն։ Ֆոն դեր Լայենի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։
Ինչպես գրում Է թերթը, ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում ֆոն Լայենը «կատարյալ լուծում կլիներ ամերիկացիների համար, որովհետև հնարավոր այլընտրանքային թեկնածուները բնավ համոզիչ չեն»։ Եվրահանձնաժողովի նախագահը մարտի 7-ին մեկնում Է Օտտավա, իսկ հաջորդ օրը՝ Վաշինգտոն։
ԱՄՆ մայրաքաղաքում նա կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ։ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հաստատել է ծրագրված հանդիպման մասին տեղեկատվությունը։ Նրա հայտարարության համաձայն՝ ֆոն դեր Լայենը և Բայդենը կքննարկեն բնապահպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը, Ուկրաինայում իրադրությունը և Չինաստանի հետ փոխգործակցության հարցերը: