«Ռուս խաղաղապահների վերաբերյալ իմ և Արցախի նախագահի մոտ տեսակետի ոչ մի տարբերություն չկա». Փաշինյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը որոշակի հարցերի շուրջ ունեն տարբեր տեսակետներ, բայց ՌԴ խաղաղապահների վերաբերյալ տարակարծություն չունեն: Նիկոլ Փաշինյանն այս մասին նշեց իր ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցադրմանը:

«Արցախի նախագահի հետ մենք ամենօրյա շփումների մեջ ենք, ընդ որում՝ հիմնականում ես եմ նախաձեռնողը՝ ինչ կա-չկա, խանութներում ինչ կա, ընդհանուր իրավիճակն ինչպես է: Ռուս խաղաղապահների վերաբերյալ. դա այն դեպքն է, որ ոչ մի տարբերություն չունենք տեսակետների, իսկ մնացած հարցերով՝ կա՞ն արդյոք տարբեր տեսակետներ, իհարկե կան:

Եվ ես հարգում եմ ԼՂ նախագահի, ԱԺ, Կառավարության, քաղհասարակության, բոլորի կարծիքը, և ինձ իրավունք եմ վերապահում նաև դիտարկումներ անել այդ կարծիքների վերաբերյալ»,- մանրամասնեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս