Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան՝ վստահեցրեց՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում, հարաբերությունները շատ անկեղծ են:
«Մենք խոսում ենք, քննարկում ենք և ֆիքսում ենք, որ կան խնդիրներ, և խնդիրների մի մասը օբյեկտիվ են. սուբյեկտիվ չեն այդ խնդիրները, որ հարաբերությունների վրա ճգնաժամային ազդեցություն ունենան: Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխադարձ անհանգստություններ»,- նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության վերաբերյալ ՌԴ դիրքորոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական անզեն առաքելություն է, ու դրանով ամեն ինչ ասված է։
Մանրամասները՝ տեսանյութում