
Մեծ Բրիտանիան պատրաստ է երկխոսել Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության ավարտից հետո

Համընդհանուր խնդիրների լուծման նպատակով Մեծ Բրիտանիան պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ լիարժեք երկխոսության՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորումից հետո:
Այս մասին մարտի 13-ին կայացած ճեպազրույցում նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Ռիշի Սունակը՝ պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին:
«Մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ, երբ դրա համար հարմար պահ լինի՝ կառավարելու աշխարհաքաղաքական համակարգային ռիսկերը»,- ասել է նա։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ իրենք պատրաստ են համագործակցել ցանկացած երկրի հետ, որը կհետևի աշխարհակարգի կայունությանը, որը, ըստ Լոնդոնի, խաթարվել է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառով: