
ԱՄՆ նախագահի հավաստիացմամբ՝ հարկատուները չեն տուժի բանկերի սնանկանալու պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ բանկային համակարգի խնդիրների վերաբերյալ իր ելույթի ժամանակ վստահություն է հայտնել, որ ամերիկացի հարկատուները վնասներ չեն կրի սնանկ վարկային հաստատությունների խնդիրների պատճառով։
«Կարևոր է, որ հարկատուները որևէ վնաս չեն կրի»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Բայդենն ասել է մարտի 13-ին կազմակերպված ելույթի ժամանակ: Ելույթը հեռարձակել է Սպիտակ տունը:
Ավելի վաղ Jerusalem Post պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ-ում փակվել են Silicon Valley Bank և Signature Bank խոշորագույն բանկերը, ինչը կարող է համակարգային մեծ ճգնաժամ առաջացնել: