Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը՝ կարանտինի ավարտից հետո Չինաստանի Ուհան քաղաքում սկսում է Covid-19-ի համաճարակի պատճառ դարձած վիրուսի ծագումը պարզելու նպատակով փաստահավաք առաքելությունը:
ՌԴ-ի բնակչությունը 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 146 մլն 238 հազար 185 մարդ:
Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քեշավարզադեն հայտարարել է, որ Չինաստանը Թեհրանին հասանելի կդարձնի BeiDou (BDS) անվանումով նավիգացիոն արբանյակային համակարգը:
Ճապոնիայում գործազրկության մակարդակը 2020 թվականի արդյունքներով միջին հաշվով կազմել է 2,8 տոկոս, ինչը 0,5 տոկոսով բարձր է, քան մեկ տարի առաջ: Այս վիճակագրությունը հունվարի 29-ին հրապարակել է Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը։
Դեղերի եվրոպական գործակալությունը օրերս ունեցած կասկածներից հետո թույլատրել է Oxford/AstraZeneca-ի՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութի օգտագործումը՝ մեծահասակների բոլոր տարիքային խմբերում:
Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը մշակողը գումար կստանա՝ նոր պատվաստանյութ ստեղծելու համար:
Միջլիբիական բանակցությունների նոր փուլը Ժնեւում կանցկացվի փետրվարի 1-ից մինչեւ 5-ը. կողմերը կքննարկեն նախագահական կազմի ստեղծումը եւ վարչապետի թեկնածությունը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրմափին կարող են ստիպել լքել Ֆլորիդայի առանձնատունը, քանի որ այն գրանցված չէ որպես բնակելի տուն:
Հնդիկ ֆերմերները իշխանության հետ մեկ շաբաթվա բախումներից հետո սկսել են մեկօրյա հացադուլ՝ բողոքելով գյուղատնտեսական նոր օրենքներից:
Հայաստանի ներքաղաքական կյանքը բավականին անորոշ եմ որակում, որովհետև, ինչպես ճիշտ բնորոշեցիք, ընդդիմության ակտիվությունն ունի անկման ակնհայտ միտում, միևնույն ժամանակ՝ գործող իշխանությունը ներդնում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի կամ ինքնապահպանվի հնարավորինս երկար, կամ անցկացնի արտահերթ ընտրություններ իրեն հարմար, ձեռնտու պայմաններով: Տեսնում ենք տարատեսակ գործընթացներ, որոնք մասամբ իրենցից ենթադրում են որոշակի կուլիսային բանակցություններ, ուստի չենք կարող հասկանալ ողջ պատկերը:
Գերմանիայի Պաուլ Էռլիխի ինստիտուտը, որը պատասխանատու է դեղորայքային պատրաստուկների շրջանառության նկատմամբ հսկողության համար, հաստատել է, որ ռուսաստանյան կողմի հետ շփվում է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի՝ ԵՄ-ում հնարավոր գրանցման եւ հետագա արտադրության հարցի շուրջ:
Կորոնավիրուսի դեմ NVX-CoV2373 պատվաստանյութի արդյունավետությունը, որը մշակվել է Novavax Inc. ամերիկյան ընկերության կողմից, 89,3 տոկոս է կազմել Մեծ Բրիտանիայում անցկացված կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ընթացքում:
Բրազիլիայում հետազոտողները հայտնաբերել են նոր տեսակի կորոնավիրուսի միաժամանակ երկու հիմնամանրէով վարակման դեպքեր:
Տեխասի Ֆորթ-Բլիս ամերիկյան ռազմակայանի տասնմեկ զինծառայողներ տուժել են անհայտ նյութի «ներքին ընդունումից» հետո:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Քլուգեն վստահեցրել է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութեր արտադրողներն անդադար աշխատում են ՝ լրացնելու երկրներին արվող մատակարարումների պակասը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը 5 տարով երկարաձգելու մասին օրենքը:
ԱՄՆ-ի մի խումբ պաշտոնատար անձինք կայցելեն Քաբուլ ՝ քննարկելու Աֆղանստանի խնդրի խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերը:
ԱՄՆ-ն վերանայում է Չինաստանի հետ հարաբերությունները, այդ թվում առևտրային հարաբերությունները:
Թալիբները հույս ունեն, որ Աֆղանստանում մնացած օտարերկրացի զինվորականները երկրից կհեռանան մինչեւ ապրիլի վերջը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Եվրամիության ղեկավարությունը քննարկում է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի՝ Մեծ Բրիտանիա արտահանումը սահմանափակելու վերաբերյալ հարցը:
Կորոնավիրուսի նոր, ավելի ագրեսիվ մանրէահիմքերն առաջ են բերում Աֆրիկայում համավարակի երկրորդ ալիքի տարածումն ավելի արագ տեմպերով:
Հունվարի 29-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկության կդրվի Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկը։ Ընդ որում, էմբարգոն պետք է վերաբերի ոչ միայն զենքի, այլև զենքի արտադրության մեջ օգտագործվող բոլոր տեխնիկական բաղադրիչների, պահեստամասերի և տեխնոլոգիաների արտահանմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թալիբան»-ը չի համագործակցում ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այդ մասին հայտարարել է շարժման քաղաքական գրասենյակի փոխղեկավար Շեր Մոհամադ Աբաս Ստանակզայը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը:
Պայթյուն է տեղի ունեցել Ավստրիայի Լանգենցերսդորֆի համայնքի բնակելի շենքում:
Հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանը «Թալիբան» շարժմանը վարձատրել է Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա գրոհի դիմաց, չեն համապատասխանում իրականությանը:
Եվրամիությունը ողջունում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումը՝ ՌՀՍ-3) երկարաձգումը, ինչը կարեւորագույն ավանդ է միջազգային անվտանգության բնագավառում:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստել է այն տվյալները, որ նախագահ Ջո Բայդենը մոտ ժամանակներս Բարաք Օբամայի վարչակազմի նախկին օգնական Ռոբերտ Մելլին կնշանակի Իրանի հարցերով նոր հատուկ դեսպանորդի պաշտոնում: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Մոտ 15 տարեկան տղան եղել է ցուցարարների մեջ, երբ ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին Նուր հրապարակում։