Միջնորդական հակամարտություն՝ տարածաշրջանում. Ալիևը շտապում է, Թուրքիան՝ ԱՄՆ պատանդ դառնում. Շահան Գանտահարյան

Հայաստանում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Վերջինս ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանից հետաքրքրվեցինք՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցից ի՞նչ սպասել, և ինչո՞ւ է Պաշտպանության նախարարը նրան տարածաշրջանային զարգացումները ներկայացնում, որքանո՞վ է դա նորմալ:

«Ես համաձայն եմ Ձեր դիտարկմանը՝ հարցումի տեսքով, որ բնական ձևաչափ չէ՝ նախկին քարտուղարի՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպելը: Նորմալ կլիներ, եթե փորձագիտական, հետազոտական խմբերի հետ հանդիպում, քննարկում, խորհրդակցություն լիներ: Այնուամենայնիվ, դա պետք է դիտարկել ընդհանրապես հավաքական Արևմուտքի տարածաշրջանի նկատմամբ կիրառած քաղաքականության և ռուսական գործոնին հակակշիռ գոտիներ ստեղծելու ընդհանուր պարունակում: Պետք է չմոռանալ նաև, որ ռուսաստանամերձ աշխարհաքաղաքական տարածքներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման ընդհանուր ռազմաքաղաքականությունն է, որի ամենավառ օրինակը Սկանդինավյան երկրների ակտիվ բանակցություններն են, որը խախտում է նաև նախկին պայմանավորվածությունները, և որի նպատակն է՝ շրջապատել Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ուժերով»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հարցին՝ Հայաստանը Արևմուտք-Ռուսաստան առճակատման մեջ ի՞նչ դիրքերում է, նա պատասխանեց. «Պետք է դիտարկել հավաքական Արևմուտքի շատ արագ ներթափանցման գործողությունները: Օգտվելով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից՝ նախ փաստահավաք առաքելություն, կարիքների ուսումնասիրման առաքելություն, հետո նաև՝ առաջարկներ ՄԱԿ-ի միջգործակալական առաքելության, հիմա նաև՝ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության, ընդ որում՝ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլև հիմա առաջարկներ հնչում են ուղղակի Բերձորի միջանցքում կամ Արցախի տարածքում նման միջազգային առաքելություններ իրականացնելու առումով: Առաջնագիծ վազողը ԵՄ-ն է, ընդ որում՝ հայաստանյան հատվածի վրա են իրականացվում ԵՄ իրարահաջորդ առաքելությունները: ԱՄՆ-ը և՛ ոճի, և՛ բովանդակության առումով որոշ փոփոխություններ է մտցրել՝ ասելով, որ իրենք միջնորդական առաքելություն իրականացնելու նպատակ չունեն, մինչդեռ ԵՄ-ն շատ ակտիվ է այդ միջնորդական երաշխավորությունը ստանձնելու, զուգահեռ՝ Մոսկվայի առաքելության, սա բանաձևվում է միջնորդական հակամարտություն տարածաշրջանում բանաձևով: Հավաքական Արևմուտքի միջև դերերի բաշխման պրոցես է գնում: Չեմ կարծում, որ ԵՄ-ն ինքնուրույն է ստանձնում այս առաքելություններն իրականացնելու համարձակ քայլերը: Բայց, միաժամանակ, նաև հետաքրքիր էր Պետքարտուղարության այն տեսակետը, որ երկարատև խաղաղության համար պետք է ներգրավել Լեռնային Ղարաբաղը»:

Կարդացեք նաև

Նա հղում կատարեց նաև Գերմանիայի կանցլերի հայտարարությանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, ընդգծելով, որ նման հայտարարությունները հայկական կողմի շահերից են բխում:

«Նիկոլ Փաշինյանը պետք է այդ հայտարարությանն անպայման արձագանքեր, նույնիսկ, եթե նախապես գրած տեքստ էր կարդում, բայց երբ իր խոսքից հետո Շոլցը նման հայտարարություն արեց, անպայման պետք է հայկական կողմի ներկայացուցիչն արձագանքեր և հույս հայտներ, որ սա կվերածվի համաեվրոպական դիրքորոշման, և ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին հղում անելով՝ ակնկալեր, որ այդ սկզբունքները վերադառնան բանակցային սեղան: Ցավոք, դա չարեց»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ արցախյան բանակցություններն այս տարիներին ամբողջովին հիմնվել են ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:

«Նման պայմաններում, երբ տարածաշրջանում նաև միջնորդական հակամարտություն է, այնպիսի նուրբ դիվանագիտություն է անհրաժեշտ կիրառել, որ մի կողմից՝ ռուսական ներկայության, խաղաղապահ զորքերի դերի, մյուս կողմից՝ նաև հավաքական Արևմուտքի ներթափանցման ակտիվ գործողությունների միջև հավասարակշռություն գտնել, և տեսնել յուրաքանչյուրի մոտ հայկական շահերի համատեղման կետեր: Օրինակ՝ Իրանը շատ վճռական է Հայաստանի հետ իր դարավոր սահմանի կարգավիճակը չփոխելու հարցում, դրա համար նաև հյուպատոսություն է բացում ու ամեն առիթի հայտարարում, որ չի հանդուրժի սահմանի փոփոխություն: Մանավանդ, շատ է ակտիվացել իսրայելաադրբեջանական ռազմական համագործակցությունը, ընդ որում՝ Իրանի սահմանամերձ հատվածներում: Պարզ է, որ այդ տարածքներում արդեն տեղակայվել է որոշ սպառազինություն, զինտեխնիկա, որն Իրանի համար կարևորագույն սպառնալիք է»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ Դուք ասում եք, որ նուրբ դիվանագիտություն է պետք վարել, բայց մտահոգություններ կան, որ Հայաստանը կարող է վերածվել այդ բոլոր ուժերի բախման պլացդարմի, նա արձագանքեց. «Այո, իհարկե, մտավախությունը կա, որովհետև տարածաշրջանը, հայկական տարածքները ստացել են աշխարհաքաղաքական հրատապ օրակարգի կարևորություն: Այդ բոլորը տարածաշրջան ներթափանցման, տեղակայման, ռուսական գործոնի դուրսմղման, ազդեցության գոտիների հակակշռման գործողություններ են: Թուրքիան և Ադրբեջանն անվերջ վանկարկում են Զանգեզուրի միջանցքի տրամաբանության մասին, որին Իրանը հակադրվում է: Մյուս կողմից՝ ՌԴ-ի դեմ իրականացվող մեկուսացման, շրջափակման քաղաքականության դիմաց մենք նկատում ենք նաև Իրանի դանդաղ ապաշրջափակում, և պատահական չէ Սաուդյան Արաբիա-Իրան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու երևույթը»:

Ըստ նրա՝ Բաքվում ևս հասկանում են, որ այստեղ գնում է աշխարհաքաղաքական առճակատում՝ հավաքական Արևմուտքը՝ ընդդեմ Ռուսաստանի, դրա համար Ալիևը շտապում է. «Չկա ընդհանուր կոնսենսուս և կարող է նոր թայմ-աութ ստեղծվել, քանի որ չկա աշխարհաքաղաքական համաձայնություն՝ Իրանի դիրքորոշումն ուրիշ է, Ռուսաստանինն ուրիշ է, Թուրքիայինը՝ ուրիշ: Արդեն սկսել են բավականին տեսանելի հակասություններ առաջանալ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում: Հատկապես երկրաշարժից հետո շատ բան է փոխվել, և ԱՄՆ-ը փորձում է պատանդի վիճակում պահել Թուրքիային, որն արդեն տնտեսական ճգնաժամ էր ապրում, ինչը հիմա շատ ավելի է խորացել: Հիմնական ներդրումային պոտենցիալ ունեցող երկիրն ԱՄՆ-ն է, որը կարող է շտապ վերականգնողական աշխատանքներ ձեռնարկել Թուրքիայում: Ուզում եմ ասել, որ իրավիճակ է փոխվում, չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս, ինչը կարող է ձգել այն գործընթացը, որին ձգտում էր Ադրբեջանը՝ հիմնականում հենվելով Թուրքիայի վրա: Դրա համար Ալիևը շտապում է, որպեսզի աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվելուց առաջ կարողանա իրականացնել այն, ինչն իբր պայմանագրով պարտադրել է հայկական կողմին»:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարումն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև գործընթացների տրամաբանության մեջ։ «Մեծ հաշվով, խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Հայաստանն է լքելու ՀԱՊԿ-ը, այլ խնդիրը նրա մեջ է, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել Հայաստանը, որովհետև ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը, փորձում է օգտագործել Բաքվի փաստարկները և մեզ համոզել, որ այնտեղ սահման չկա, մինչդեռ այնտեղ կա սահման»:

Շահան Գանտահարյանը նկատեց՝ սա նման բովանդակությամբ առաջին հայտարարությունը չէ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից. «Ճիշտ է, որ ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չտվեց, ճիշտ է նաև, որ ադրբեջանական զորքերի հայաստանյան ինքնիշխան տարածքներ ներխուժմանը ՀԱՊԿ-ը համարժեք չարձագանքեց, այս բոլորը, իհարկե, կան: Այդ բոլորի վրա ավելանում են հավաքական Արևմուտքի ներթափանցման փորձերը, և այն հայտարարությունները, որոնք ընկալվում են՝ իբրև հայանպաստ հայտարարություններ: Շատ կարևոր է նաև քաղաքական իրատեսությունը, այն առումով, որ նախ՝ Հայաստանն ի վիճակի՞ է ռուսական գործոնի դուրսմղման գործընթացում ազդեցիկ դերակատարում ունենալ, թե՞ գործընթացներն անկախ հայկական կողմից են լինում: Հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ կորցրել ենք արցախյան տարածքներ, երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ, Ադրբեջանը շտապում է, փորձում է գործընթացի խաղի կանոններն ինքը ճշտել, այս պայմաններում նման քայլեր ու հայտարարություններ անելը պետք է այնքան կշռել, որ որևէ ձևով մեր անվտանգային ճարտարապետության նոր հենասյուներ կառուցելն արագ գործընթացներ չի ենթադրում: Ինչպես նշեցի, տարածաշրջանը և Հայաստանն ու Արցախը հայտնվել են աշխարհաքաղաքական կարևորագույն օրակարգի վրա, և այդ բոլորի մեջ այնքան նուրբ դիվանագիտություն պետք է կիրառել, որ հավելյալ նոր վտանգներ պետք չէ ստեղծել մեր հայրենիքի և մեր պետականության համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031