Բրազիլիայի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:
Ուկրաինացիների գրեթե 90 տոկոսը պաշտպանում է Գերագույն ռադան արձակելու եւ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որոնք հունիսի 14-ին հրապարակվել են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այդ հանդիպմանը չմասնակցելը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում իր մեջ՝ կապված ԱՄՆ-ի համար խնդրի կարևորության հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերի միջոցով փորձում է երեք թեկնածուներից մեկին ընտրել Լվովի մարզի ղեկավարի պաշտոնում:
Իտալիայի Վճռաբեկ դատարանը վերահաստատել է ստորադաս ատյանի դատարանի վճիռը, որով Օրնելա Մուտին դատապարտվում է վեց ամիս ազատազրկման և տուգանքի վճարման՝ ներկայացմանը չներկայանալու համար, որը պետք է տեղի ունենար 2010 թ. դեկտեմբերի 10-ին, Պորդենոնե քաղաքում։
«Այս հարցում չկա քաղաքական բաղադրիչ։ Ավելին, հայկական շուկայում կա այլընտրանքային մատակարարող՝ իրանական կողմը»,- ասում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը։
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը միգրենի պարբերաբար դարձող նոպաներով տեղափոխվել է Փարիզի Նյոյի սյուր Սեն արվարձանում գտնվող ամերիկյան հոսպիտալ:
«Ցանկացած նման զարգացում՝ ինչպես մարտահրավեր է, այնպես էլ՝ նոր հնարավորություն է: Իսկ այն, որ մենք պետք է որոշ փոփոխություններ մտցնենք մեր ռազմավարության մեջ, սա միանշանակ է, այսինքն՝ պետք է է՛լ ավելի սերտ համագործակցություն ծավալենք, այդ թվում՝ սփյուռքի հետ, որպեսզի կանխենք նման բարդությունները կամ հաղթահարենք դրանք»,- ասաց Դ.Բաբայանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանն է կանգնած Օմանի ծոցում նավթատար նավերի վրա գրոհի հետեւում։
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձման մասին ԱՄՆ-ի պահանջով հնգօրյա դատաքննությունները տեղի կունենան 2020 թվականի փետրվարի 24-ից հետո:
Ռուսաստանը եւ Իրանը պետք է եռանդագին համագործակցեն, քանի որ դա է պահանջում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի իրադրությունը, ինչպես նաեւ արտաքին ճնշումը:
«Սա առաջին դեպքը չէ և, ցավոք, Ֆրանսիայի իշխանությունները երբեմն տեղի են տալիս այդ ճնշումներին»։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի թեկնածուների թիվը հունիսի 14-ին կրճատվել է մինչեւ վեց այն բանից հետո, երբ առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը հայտարարեց իր թեկնածությունը հանելու մասին:
Օմանի ծոցում նորվեգական Front Altair լցանավի վրա հրդեհը մարվել է, աղտոտում տեղի չի ունեցել:
ԱՄՆ-ի գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում Մերձավոր եւ Միջին Արեւելքի կայունությանը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵԱՀԿ-ի գործող ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ հունիսի 14-ին կայացած հանդիպմանը հայտարարել է, որ իր գործունեության հանգուցային գերակայությունը կրակի դադարեցումն է Դոնբասում։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները 22 համատեղ փաստաթուղթ են ստորագրել Բիշքեկում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ավստրալացի Բրենտոն Թարանթը, որը մեղադրվում է Նոր Զենադիայի Քրայսթչերչ քաղաքում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել է ընդունել իր մեղքը:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ միայն ապակայունացնում է տարածաշրջանի իրադրությունը, այլեւ կարող է վիժեցնել միջուկային զենքի չտարածման ռեժիմը, Ռուսաստանը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահ, մտադիր է ԳՀՀԾ-ի մասնակիցներից հասնել նրանց ստանձնած պարտավորությունների կատարման:
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի մոտ հանրահավաք է անցկացվում ԱՄՆ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման դեմ, ձերբակալվել է առնվազն երկու մարդ:
Օմանի ծոցում հարձակման ենթարկված Kokuka Courageous լցանավը ներկայում ուղղություն է վերցրել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), դրա ջրասուզման սպառնալիքներ չկան:
Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայի նախագահ ընտրվելը Դոնբասի հիմնախնդրի կարգավորման նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը հանգուցային քայլ է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը պաշտոնաթող կլինի հունիսի վերջին:
Ամերիկացի զինվորականները տարածել են տեսանյութ, որտեղ, ըստ իրենց վարկածի՝ իրանցի զինվորականները չպայթած ական են հանում Օմանի ծոցում տուժած լցանավից:
Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը՝ անկախ իր հակառուս կամ ռուսամետ լինելուց, դարձել է ոչ միայն Ռուսաստանի պահանջները այլև կամակորությունները կատարող։ Վերջիններս շարքում կրկին նշենք Սիրիա հայկական զորք ուղարկելը, որն ակնհայտորեն հակասում է Հայաստանի շահերին, և նախկին ղեկավարները, որքան էլ ռուսամետ համարվեին, Կրեմլի այդ ցանկությունը չէին կատարում։
Հնդկաստանի հյուսիսային շրջաններում վերջին 10 օրում առնվազն 53 երեխա է մահացել սննդի մեջ լիչիի մրգեր գործածելուց հետո:
2020թ. ֆինանսական տարվա մասին օրենքում արված փոփոխությունների համաձայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով:
«Իրավիճակը փոխվում է ոչ հօգուտ Հայաստանի, ուստի Հայաստանին ձեռնտու է ավելի շուտ: Ավելին, եթե հայկական կողմը լինի նախաձեռնող կողմը, ապա նա կտիրապետի նախաձեռնությանը, որը ևս ձեռնտու կլինի ռազմական իմաստով, ռազմական գործողությունները կընթանան առավելապես հայկական սցենարով»,- ասաց Խրամչիխինը:
«Թվիթեր» սոցիալական ցանցը ջնջել է Իրանի հետ կապված 4800 հաշիվ, ինչպես նաև ավելի փոքր թվով հաշիվներ Ռուսաստանից, Վենեսուելայից և Իսպանիայից:
Եվրամիությունը լրացուցիչ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերին ԵՄ-Հայաստանի գործընկերության խորհրդի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Մոգերինին հիշեցրել է, որ 2016-2020թթ. համար ԵՄ-ը ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին: