Անհավատալի է, բայց իրողություն․ Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հայ է
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է. «Երբ առաջին անգամ լսեցի, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայ է, մտածեցի, որ դա չի կարող ճիշտ լինել։ Այնուամենայնիվ, ես ապշեցի՝ պարզելով, որ դա իրողություն է։ Ինչպես ասում էր Մարկ Տվենը. «Ճշմարտությունն ավելի տարօրինակ է, քան հորինվածքը»:
Բաքվում Իսրայելի դեսպան դառնալուց շատ առաջ Դիքն իր թվիթերում գրել էր.«Հայրիկիս տատիկի անունը Անթառաան Համբարյան էր. նա հայ էր: Նա հայոց ողբերգության վերապրածներից է…. 08:43. 12 ապրիլի, 2015թ.»:
գնալով Գյանջա, քաղաքի վրա հարձակումների ժամանակ, և զրուցել տեղի համայնքի հետ, հանդիպել նրանց, մարդասիրական աջակցություն ցուցաբերել այնպիսի սարքավորումներով, ինչպիսիք են հիմնական իրերը՝ վերմակներ և տաքացուցիչներ և այլն, այն մարդկանց, որոնք կորցրել էին իրենց տները և այն ամենը, ինչ ունեին: Եվ ես կարծում եմ, որ դա նաև կապ ստեղծեց սրտերում, այլ ոչ միայն մտքում, այնպես որ, կարծում եմ, երկրորդ ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց Ադրբեջանին, թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք ընկեր, ինչ նկատի ունենք, երբ ասում ենք գործընկեր: Մեզ համար սրանք դիվանագետների դատարկ խոսքեր չեն… Սրանք բաներ են, որոնք բխում են սրտից և իրականում մեզ համար մեծ նշանակություն ունեն…
Իսրայելի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում վաղուց հստակ է. Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա արվել է խոսքով և գործով մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմը և ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո»: Նա նաև սխալմամբ հավելեց, որ «գործնականում, արաբա-իսրայելական հակամարտությունը հիմնականում ավարտված է»։ Դեսպան Դիքը հարգանք չի տածում ոչ միայն իր հայկական արմատների նկատմամբ, այլև չի հարգում իր պաղեստինյան արմատները: Նա պետք է հոգին ծախած լինի սատանային՝ իր աշխատանքի համար:
Դեսպան Դիքի նշանակման ամենաապշեցուցիչ կողմն այն է, որ Իսրայելի արտգործնախարարության պաշտոնյաները հայկական ծագումով դեսպան են ուղարկել Ադրբեջան… Չնայած Ադրբեջանի մասին Դիքի խանդավառ խոսքերին, ես կասկածում եմ, որ նախագահ Ալիևն ու Ադրբեջանի ժողովուրդը լիովին վստահում են նրան։ Ադրբեջանում նրանք ատելությունից ու արհամարհանքից բացի ուրիշ ոչինչ չեն զգում ցանկացած հայի, նույնիսկ մասամբ հայի նկատմամբ։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի