Կես միլիոն լոնդոնցիներ գործադուլ են հայտարարել. Լոնդոնի մետրոյի աշխատանքը կաթվածահար է եղել
Առնվազն կես միլիոն դասախոսներ, բժիշկներ և պետական ծառայողներ Լոնդոնում մտադիր են այսօր մասնակցել աշխատավարձերի բարձրացման պահանջով և կենսաթոշակային բարեփոխումների շուրջ տարաձայնությունների պատճառով անցկացվող գործադուլին:
Պարբերականը նշում է, որ Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել, քանի որ գործադուլին միացել են մեքենավարներն ու կայարանների աշխատակիցները։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 387 խցանում է առաջացել, որոնք ձգվել են 406 կմ:
Բացի այդ, փակ են դպրոցները, բուժհաստատություններն աշխատում են զգալի սահմանափակումներով։ Սպասվում է, որ ցուցարարները երթ կանցկացնեն Դաունինգ սթրիթի շրջանում, որտեղ գտնվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրը, ինչպես նաև խորհրդարանի շենքի մերձակայքում։
Բողոքի ցույցերը տեղի են ունենում նույն օրը, երբ Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը խորհրդարանում հանդես կգա բյուջեի վերաբերյալ տարեկան զեկույցով:
Փետրվարի սկզբին Մեծ Բրիտանիայում տեղի Է ունեցել վերջին 10 տարվա ընթացքում բողոքի ամենախոշոր ակցիան երկրում:
Դրան մասնակցել է շուրջ կես միլիոն մարդ։ Փողոց են դուրս եկել երկաթուղայիններ, հազարավոր պետական ծառայողներ, դպրոցների ուսուցիչներ և համալսարանի դասախոսներ։