ՀՀԿ-ն անպատասխան չի թողնելու, ՔՊ-ի համար սա ծանր հետևանք է ունենալու. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԵԺԿ-ում ծավալված քննարկումներին և հատկապես ԵԺԿ գլխավոր քարտուղարի թվիթերյան գրառմանը, որով նա անընդունելի էր համարել ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանի՝ ԵԺԿ քաղաքական ասամբլեային մասնակցության խոչընդոտումը և այդ քաղաքական նպատակներով ուժային կառույցների օգտագործումը:

«Մի փոքր բացելով փակագծերը՝ պետք է ասեմ, որ այս հարցում ԵԺԿ ղեկավարության դիրքորոշումը շատ հստակ է, և ՀՀԿ-ն՝ որպես մեծ քաղաքական ընտանիքի անդամ,  անհետևանք չի թողնելու այն ճնշումները, որոնք փորձում են մեր կուսակից ընկերների վրա իրագործել իշխանությունները ուժայինների միջոցով: Բոլորս գիտենք, թե ՀՀԿ անդամակցությունը ԵԺԿ-ին մեր երկրի համար ինչ կարևոր ձեռքբերումների առիթ է հանդիսացել, և հենց դա անելն են անել փորձում մեզ թույլ չտալ: Այս գործընթացն ունենալու է շատ ծանր հետևանքներ ՔՊ կուսակցության համար. Թող հիմիկվանից պատրաստվեն»,- մանրամասնեց Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով, որ կուսակցական դիվանագիտության այդ խողովակը շատ ավելի արդյունավետ և գործուն է եղել,  քան «դիվանագիտությունը», որն իրականացնում են օրվա կառավարիչները:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս