Բաժիններ՝

Հարավային Կորեայում բարեփոխումներ են մշակել՝ առաջարկելով 52-ժամյա աշխատանքային շաբաթը դարձնել 69-ժամյա

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն այսօր կառավարությանը հանձնարարել է դիտարկել 52-ժամյա աշխատանքային շաբաթվա համակարգի վերաբերյալ առաջարկված բարեփոխումը` հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ սերնդի կարծիքին: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

Կորեայի Հանրապետության Աշխատանքի նախարարության կողմից անցյալ շաբաթ հայտարարված բարեփոխումների միջոցառումների համաձայն՝ ընկերություններին թույլատրվելու է շաբաթական առավելագույն աշխատաժամանակը հասցնել 69 ժամի՝ միաժամանակ պահպանելով միջին աշխատանքային ժամերը 52 ժամվա սահմաններում:

Ըստ Yonhap-ի՝ առաջարկը ներկայացվել է, քանի որ ձեռնարկությունները դժգոհում են այն բանից, որ 52-ժամյա աշխատանքային շաբաթվա պատճառով վերջնաժամկետներին հասցնելու հետ կապված դժվարություններ են առաջանում:

Նախագիծը գտնվում է հանրային քննարկման փուլում՝ նախքան հունիս-հուլիս ամիսներին Ազգային ժողովի հաստատմանն ուղարկելը։

Յուն Սոկ Յոլը հայտնել է, որ հարկավոր է վերանայել օրինագծի այն մանրամասները, որոնք հարկավոր է շտկել, ինչպես նաև հարկավոր է շփվել հասարակության հետ՝ հաշվի առնելով աշխատողների կարծիքները, հատկապես MZ սերնդի (խմբ.՝ Millenilals սերունդ՝ ծնված 1981-1995 թթ.-ին, և Z սերունդ՝ ծնված 1996-2005 թթ.-ին) կարծիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս