
ԵՄ-ն 2,2 միլիարդ եվրոյով ավելացրել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծավալը

Եվրամիությունը 2,2 միլիարդ եվրոյով ավելացրել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծավալը: Մինչև 2027 թվականը հիմնադրամի բյուջեն կհասնի 7,979 միլիարդ եվրոյի:
Նշվում է, որ սա թույլ կտա բավարարել լրացուցիչ ֆինանսական կարիքները: ,Խաղաղության եվրոպական հիմնադրամը դարձել է ԵՄ-ի աջակցության անբաժանելի մասը՝ առաջ մղելու խաղաղությունը և անվտանգությունը ամբողջ աշխարհում:
Այսօրվա որոշումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական վերին շեմը հասցնում է ավելի քան 7,9 մրդ եվրոյի: Այս գործիքի ֆինանսական կայունության ապահովումը խիստ կարևոր է ոչ միայն Ուկրաինային մեր աջակցության առումով, այլև Եվրոպայի այլ հատվածների, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մեր գործընկերների համար, քանի որ կարիքները շարունակում են աճելե, – նշված է հայտարարությունում:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ էր արել արդեն մարտ ամսից այդ հիմնադրամից 1 միլիարդ եվրո հատկացնել՝ փոխհատուցելու ԵՄ երկրներին՝ Կիևին սեփական ռազմավարական պաշարներից ռազմամթերքի շտապ մատակարարումների դիմաց: