Բաժիններ՝

Մալավիում և Մոզամբիկում «Ֆրեդի» ցիկլոնն ավելի քան 100 մարդու կյանք է խլել

Արևադարձային «Ֆրեդի» ցիկլոնը 104 մարդու կյանք Է խլել Մալավիում և Մոզամբիկում: Ինչպես հաղորդել է Մալավիի տարերային աղետների դեմ պայքարի վարչությունը, հորդառատ անձրևների և փոթորկալից քամիների հետևանքով առաջացած հեղեղումների և սողանքների պատճառով երկրում զոհվել Է 99 մարդ, 16-ը համարվում Է անհետ կորած:

Ամենաշատ մահերը գրանցվել են Բլանթայր շրջանում՝ 85 մահ: Ներկայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, կազմակերպվել է տուժածների 39 ճամբար։

Մոզամբիկում, որը նույնպես հայտնվել Է փոթորկի ճիրաններում, զոհվել Է հինգ մարդ, գրում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

«Ֆրեդի»-ն Մալավիում և Մոզամբիկում մոլեգնել Է շաբաթ օրը՝ մարտի 11-ին: Ավելի վաղ ցիկլոնի հարվածի տակ հայտնվել Էր Մադագասկարը. հաղորդվել Էր չորս զոհի մասին։

Սպասվում է, որ մինչև չորեքշաբթի փոթորկի ուժը կթուլանա, և այն կվերադառնա Հնդկական օվկիանոս: Փետրվարի սկզբին Ավստրալիայի ափերի մոտ ձևավորված «Ֆրեդի»-ն մինչ օրս գրանցված փոթորիկներից ամենաերկարատևն Է դարձել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս