ԱՄՆ-ում հայտարարել են, որ բանկային ոլորտում ստեղծված իրավիճակը նման չէ 2008 թվականի ճգնաժամին

ԱՄՆ բանկային հատվածը կայուն է, և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի սցենարները չեն կրկնվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Սեսիլիա Ռոուզը:

«Ես ցանկանում եմ շեշտել, որ մեր բանկային համակարգը հիմա բոլորովին այլ է, քան մեկ տասնամյակ առաջ, և որ այն ժամանակ կատարված բարեփոխումներն իսկապես ապահովում են այն կայունությունը, որ մենք ցանկանում ենք տեսնել», – ասել է Ռոուզը:

Մասնագետը հայտնել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը կապի մեջ է կարգավորող մարմինների հետ և հետևում է իրադրությանը:

«Մենք ավելի լավ գործիքներ ունենք, քան կային 2008 թ.-ին, և բանկային ոլորտը ավելի շատ կայունություն ունի», – կրկնել է Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ երկու խոշոր բանկերի՝ Silicon Valley Bank-ի և Signature Bank-ի փակման հետ կապված ելույթի ժամանակ վստահեցրել էր, որ երկրի բանկային համակարգն անվտանգ է։ Նա նշել էր, որ ամերիկացի հարկատուները վնասներ չեն կրի սնանկ վարկային հաստատությունների խնդիրների պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս