
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ժամանել Է Մոսկվա

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը մարտի 14-ի երեկոյան ժամանել Է Մոսկվա։
«Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին և Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։
Մոսկվայում նախատեսված են Սիրիայի նախագահի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Վերջին անգամ Պուտինն ու Ասադը հանդիպել են 2021 թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում։ Սիրիայի նախագահն այսօր Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին: