Բայդենի և Էրդողանի խորհրդականներն աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները: Կողմերի միջև հանդիպումը տեղի է ունեցել մարտի 14-ին:

«Նրանք խոսել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումների, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակական ագրեսիայի վերաբերյալ իրենց ընդհանուր մտահոգությունների և Թուրքիայի ջանքերի մասին՝ ապահովելու Սևծովյան հացահատիկային նախաձեռնության նորացումը: Նրանք նաև քննարկել են իրենց աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը։ Նաև պարոն Սալիվանն ընդգծել է Միացյալ Նահանգների տեսակետը, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է հնարավորինս շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամներ», – նշվում է հաղորդագրությունում։

Ջեյք Սալիվանը կրկին ցավակցություններ է հայտնել Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով մարդկային ողբերգական կորստի համար և վերահաստատել ԱՄՆ-ի աջակցությունը թուրք ժողովրդին՝ շարունակական վերականգնման ջանքերում:

Տեսանյութեր

Լրահոս