«Փաշինյանը հերթական ցեխի վաննան էր պատրաստել»․ Արմեն Աշոտյան

«Փաշինյանը մեզ համար հերթական ցեխի վաննան էր պատրաստել, որ ըստ իրեն՝ չենք բուժվելու, բայց կամաց-կամաց սովորեցնում է մեզ այդ մտքին։ Խոսքը և՛ Արցախի ապագա ճակատագրի, և՛ դրա հետ կապված աշխարհաքաղաքական շրջադարձի մասին է, որը նա փորձում է իրականացնել»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ գնում է վիրուս-անտիվիրուս պայքար։

Ըստ նրա՝ Փաշինյանի ասուլիսը երեք պատճառ ուներ․ «Առաջին՝ մոտեցնել մեզ այն մտքին, որ Արցախն Ադրբեջանի մեջ է լինելու, ու մենք աշխարհաքաղաքական շրջադարձ ենք անում։ Երկրորդ՝ կրկնել հավերժական ստերը, որպեսզի հոգնենք պատասխանելուց, և այդ ստերը դառնան իրականություն։ Երրորդ՝ պատասխանել Սերժ Սարգսյանին։ Կատաստրոֆիկ ապուշ ասուլիս էր»։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ պետք է մշտապես պատասխանել Փաշինյանին․ «Նիկոլն առաջնորդվում է գեբելսյան հայտնի թեզով՝ սուտը պետք է լինի պրիմիտիվ և հաճախ կրկնվի, անկախ նրանից՝ հերքվո՞ւմ է, թե՞ ոչ։ Ուստի, չի կարելի հոգնել Նիկոլի ստերը հերձելուց, դա անթույլատրելի է»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Նա շեշտեց, որ Փաշինյանի ասուլիսի մյուս պատճառը Սերժ Սարգսյանի նախորդ շաբաթվա հարցուպատասխանն էր․ «Հիշում եք՝ Երրորդ նախագահը մոտ 25-30 րոպե խոսեց լրագրողների հետ, շատ անկեղծ, ազնիվ գնահատականներով։ Նիկոլի քարոզչամեքենան սկզբից փորձեց անտեսել, հետո տեսավ՝ անտեսել չի լինում, փորձեց պատասխանել մի տղայի զառանցանքներով՝ տու-տու-տու-ով աչքի ընկած մարդու եթերում, տեսան՝ չի ստացվում, հետո Նիկոլը մտավ դաշտ»։

Կարդացեք նաև

Արմեն Աշոտյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տարբեր թեզերի․ «Նա ամենասկզբից ասում է, որ անորոշությունների և լարվածությունների արտաքին աշխարհ է։ Առաջին հարցը, որ ծագում է տարրական բանականություն ունեցող մարդու մոտ, հետևյալն է՝ ապեր, եթե անորոշություններ ու լարվածություններ են, դու ո՞ւր ես շտապում Արցախի հարցը կարգավորելու, ո՞ւր ես շտապում՝ որոշակիություն մտցնելու մի աշխարհակարգի մեջ, որի նախկին վերսիան փլուզվում է, նորը չկա, ու դու ինքդ ես ասում, որ անորոշ է, ուզում ես որոշակիություն մտցնել։ Ինչո՞ւ ես շտապում, ստախոս»։

«Նիկոլը հաստատեց՝ այդ փաստաթղթում նշված սկզբունքները բանակցությունների հիմքն են»

«Transparency International` կոռուպցիոն ինդեքս, Freedom House` ազատություններ և այլն, համաշխարհային ինովացիոն ինդեքս, Economist Intelligence Unit, այս թվարկած բոլոր ինդեքսները հրապարակել են նոր տվյալները, և բոլոր տեղերում Հայաստանը հետընթաց ունի։ Մի փոքր ավելացրել են Economist Intelligence Unit-ի թիվը, բայց միևնույն է՝ Հայաստանը մնացել է հիբրիդ, կոռուպցիան խորացրած, զարգացումը խաթարած երկրների շարքում, ի՞նչ բարեփոխումներ, էդ ի՞նչն եք բարեփոխում»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսի՝ բարեփոխումների և կառավարության ծրագրի վերաբերյալ հատվածին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ իշխանությունները միայն իրենց անձնականն են կարողանում բարեփոխել։

«Նույնիսկ Նիկոլի տերերը հասկանում են, որ մարիոնետկայի օգտագործման սահմաններ կան, և թվարկված կազմակերպություններից ոչ մեկը պատրաստ չէ իր տասնամյակների կուտակած հեղինակությունը զոհաբերել ինչ-որ մի աշխարհաքաղաքական գործիք դարձած ոչ մի բանի խաթր»,- նշեց նա։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նիկոլություն է անում․ «Վատ բաները, որոնք անկախ իրենից են առաջացել, ասում է՝ ես եմ դրա պապան, իսկ վատ բաները, որոնք իրենից անկախ են առաջացել, ասում է՝ ես գործ չունեմ։ Մեզ դնում է էշի տեղ, էլի, մենք էշ ենք, ինքն էլ Իջևանից եկած Լոմոնոսովն է, էլի։ Նա խոսում է ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին, և վերջապես այս ապուշ ներածականից հետո, որը շղարշ էր, նա անցնում է հարցուպատասխանին, և փաստացի ընդունում, որ իմ կողմից մի քանի շաբաթ առաջ հրապարակված փաստաթղթի նախագիծը ճիշտ է, որովհետև լրագրողն իրեն հարց է տալիս, Նիկոլը չի հերքում, որ այդպիսի փաստաթուղթ կա։ Նա չի էլ կարող հերքել, որովհետև դա հարյուր տոկոսանոց է։ Այդ փաստաթուղթն այն մասին է, որ Հայաստանի գործող իշխանությունները տարբեր կռուտիտներ են գտնում՝ մի գերնպատակ լուծելու համար՝ Արցախն Ադրբեջանին բրախելու խաթր։

Նիկոլը միայն հաստատեց այն հանգամանքը, որ Եվրոպայից ինձ փոխանցված փաստաթղթում նշված սկզբունքները քո բանակցությունների հիմքն են, դու հենց այդպես էլ բանակցում ես։ Նա ասում է՝ եկեք՝ պարբերություն-պարբերություն չքննարկենք, ամբողջն ասել չեմ կարող, բայց հատված-հատված չքննարկենք, այսինքն՝ այդ մարդը հաստատ ամենախելացի, բարոյական հայը չէ, եսիմ ինչու է իրեն թվում, թե մենք բոլորս էշ ենք։ Երևի պատերազմից հետո որ մնացել  է և որպես վարչապետ է ներկայանում, մենք էշ ենք։

Պրինցիպի, ինքը ճիշտ է՝ մենք բոլորս էշ ենք, բոլորս։ Ցավո՞տ է, այո, վատ զգացի՞ք, այո, մենք բոլորս արժանի ենք նրան, ինչի տեղ Նիկոլ Փաշինյանը մեզ դնում է։ Նա մեզ բոլորիս անարգում է, մեղմ ասած, և այն գործիքները, որոնք դրվել էին նրա՝ նաև այս հարցին պատասխանելու հիմքում, դրա ամենաուժեղ արտահայտումն էին։ Նա այսօր ձեռքբերում է համարում Պրահայի քառակողմ հայտարարությունը, որն Ադրբեջանն էլ է ձեռքբերում համարում։ Մեկ Ալիևն է ասում, որ դա ձեռքբերում էր, որ Հայաստանը ճանաչել է տարածքային ամբողջականությունը, մեկ Նիկոլն է ասում, որ դա ձեռքբերում է։

Դա Պրահայի քառակողմ փաստաթուղթն է, որով վերադարձվում է շրջանառության մեջ Ալմա Աթայի 1991թ․ գյոռբագյոռ եղած, երբեք Ղարաբաղի հարցում առաջնային չհամարվող մի դեկլարացիա, ըստ որի՝ 1991թ․ դրությամբ կողմերը ճանաչում են միմյանց՝ Սովետական Միության ժամանակվա տարածքները, Հայաստանը դա ճանաչում է վերապահումով, որովհետև արդեն կա Արցախի հարցը, ՀՀ ԳԽ-ն վերապահումներն ուժեղացնում է։ Նիկոլն ու Ալիևը նույն բանը համարում են ձեռքբերում, բայց չի ասում, որ Ալմա Աթայում կան վերապահումներ»։

«Լրագրողներին հալալ է, Փաշինյանին այնպիսի նոկաուտի ենթարկեցին, որ քեֆս բերեցին»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը սուտ է որակում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ Հայաստանում որևէ մեկի գլխին գործ չեն սարքում․ «Հայաստանում ինչն է շատ լավ զարգացած՝ գործ սարքելու բիզնեսը։ Գործ սարքելու բիզնեսը՝ իրավապահների միջոցով, ձեզ մոտ դրված է համաշխարհային բարձրագույն մակարդակի վրա։ Դու հասցրել ես իրավիճակը նրան, որ անգամ քեզ շատ սիրող եվրոպացի ծյոծյաներ ու ձյաձյաները իրենց ռեյտինգի խաթր էլ չեն կարողանում կոծկել քո չեպեները, էլ չեն ուզում լիզել քո թքածները, էլ չեն ուզում աչք փակել քո խայտառակ աճպարարությունների վրա։ Չմտածես՝ դու Զելենսկիից լավ տղա ես, եթե եվրոպացիներն արդեն Զելենսկու աչքերն են կոխում կոռուպցիոն ռիսկերը՝ այստեղ փող է կերել, այնտեղ փող է կերել, այստեղ օգնությունը տեղ չի հասել, պատկերացնո՞ւմ ես՝ քո հետ ինչ կանեն՝ հարկ եղած դեպքում։ Անգամ իմ սիրտը չի դիմանա՝ տեսնեմ՝ ինչ որ քո հետ անելու է նույն եվրոպական հանրույթը, եթե մինչև վերջ այս խաղը չխաղաս, իսկ դու ձեռք ես տվել տարբեր տեղեր ու դեռ չգիտես՝ որ մեկի հետ շարունակես խաղալ»։

Նիկոլ Փաշինյանն այսօր նշել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին պետք է ԼՂ ներկայացուցիչները խոսեն։ Արմեն Աշոտյանը նկատեց․ «Լո՞ւրջ ես ասում, Նիկոլ, Հայաստանն այլևս երաշխավոր չէ՞։ Կառավարության ծրագրում գրված է, որ ՀՀ-ն ԼՂ հայության անվտանգության երաշխավորն է, իսկ դու այդ ծրագրից էիր սկսել ասուլիսդ։ Հաշվետվություն ես տալիս մի ծրագրի հետ կապված, որի հետ քո հաշվետվությունը կապ չունի։ Ասում է՝ ես ամբողջը կբանակցեմ ու կգցեմ Ղարաբաղի գրպանը։ 120 հազար մեր քույրերն ու եղբայրները ինչքա՞ն ուժ պետք է ունենան, որ դիմակայեն Նիկոլի եփած միջազգային մակարդակի բորշին։ Հասկացանք՝ ղարաբաղցի են, սուպերմենները չեն այդ մարդիկ։ Ինչքա՞ն կարելի է 10 միլիոն հայի անգործությունը բարդել 120 հազար հայի վրա, ինչքա՞ն կարելի է, ես ամաչում եմ դրա համար։ Նոյեմբերի 9-ին հանգեցնի Նիկոլը, ստորագրի Նիկոլը, վերջում գցի արցախցիների ջեբը․լկտիություն։ Դու ավելի շատ թղթով հանձեցիր հող Ադրբեջանին, քան մեր փառապանծ բանակը կռիվներով էր պարտվում»։

Նա նկատեց՝ Փաշինյանն ուրախանում է Սուրեն Պապիկյանի հաջողության համար՝ մոռանալով, որ նրա օրոք 15 երիտասարդ հրկիզվեցին մի գոմում, որովհետև Փաշինյանն ու պաշտպանության նախարարը տեղում չէին․ «Դու ուրախ ես Պապիկյանի երիտասարդ ընտանիքի համար այն դեպքում, երբ մյուս երիտասարդներին զրկել ես կյանքի իրավունքից, ու այսօր էլ հպարտությամբ ասում ես, որ մենք փողի պրոբլեմ չունենք։ Եթե փողը պրոբլեմ չէ, բա քո պատճառով ստեղծված նոր առաջնագծում ինչո՞ւ տղերքը կացարանով ապահովված չեն։ Դա էլ հո Հնդկաստանից պետք չէ՞ բերել։ Այսօր լրագրողներին հալալ է, այնպիսի նոկաուտի ենթարկեցին, որ քեֆս բերեցին»։

«Նիկոլ Փաշինյանը հղի էր մնացել Սերժ Սարգսյանի վերջին հարցուպատասխանից»

«Նիկոլ Փաշինյանը հղի էր մնացել Սերժ Սարգսյանի վերջին հարցուպատասխանից։ Երկու կտորով նա փորձեց անդրադառնալ։ Մեկը՝ նրանով, որ Սերժ Սարգսյանն ասել էր՝ մեր զենքերի և մարդուժի 5 տոկոսն անգամ 44-օրյա պատերազմին չէր օգտագործվել։ Նիկոլ Փաշինյանն իրեն ինչ-որ գնահատականներ թույլ տվեց, որ 18+-ով պետք է արձագանքել։ Սերժ Սարգսյանը միանշանակ ճիշտ է ասել, Նիկոլի մոտ չի ստացվել հերքել։ Նիկոլն ասել է՝ ո՞նց թե մարդուժի 50 տոկոսը չի օգտագործվել, այդքան կամավորականներ գնացին ֆրոնտ։ Սերժի ասածն ինչ է, սրա պատասխանածն ինչն է։ Նա կամավորականներով փորձում է կոծկել այն փաստը, որ հայկական Զինուժի լավագույն զորամիավորումներն արցախյան 44-օրյա պատերազմին չեն մասնակցել»,-  ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Բա ՄՈԲ-ից ինչո՞ւ չես խոսում, ո՞նց էիք ՄՈԲ-ի ու կամավորական տղերքին հավաքում, 10 հոգուն տալիս մի «Կալաշնիկով» ու, կներեք, տանում՝ շպրտում դիրքեր՝ առանց քարտեզ, առանց հրամանատար, առանց զենք, առանց մատակարարում։ Մոռացե՞լ ես։ Դո՞ւ չէիր անում։ Մոռացե՞լ ես՝ կառավարության որոշումներով միլիոնավոր դոլարներ կանխիկով դուրս ես գրել քո նախկին օգնականի վրա, որ շուկայականից երեք անգամ ավելի թանկով բրոնիժիլետներ պետք է առնեին։ Հետո անուն ես կպցնում Սերժի օրոք բերված ձրի զենքի՞ն։ Այո, Սերժ Սարգսյանը դեռևս 2020թ․ օգոստոսի իր ասուլիսին ասել է իր օրոք ձրի ձեռք բերված 50 հազար տոննա զենքի մասին։ Դրանով չենք կռվե՞լ 44-օրյա պատերազմին, մինչև հիմա դրանով չենք փորձո՞ւմ ապահովել մեր անվտանգությունը»,- նկատեց Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե բանակում 5-րդ շարասյուն է եղել, դրա համար ենք պարտվել 44-օրյա պատերազմում, Արմեն Աշոտյանը հետևյալն ասաց․ «Բանակում չի եղել 5-րդ շարասյուն, կառավարությունում է եղել՝ քո գլխավորությամբ, ու մինչև հիմա կա այդ 5-րդ շարասյունը, դրա համար ենք պարտվել։ 50-ից ավելի դավաճանության դեպքեր կան․ անեծք ու ամոթ բոլոր այն կարդկանց, ովքեր դավաճանություն են գործել, բայց դու մոռանո՞ւմ ես՝ քո ԱԱԾ-ն հայտարարում է դավաճանությունների մասին, շուխուռ եք անում, հետո բաց եք թողնում։ Դու առնվազն քաղաքական իմաստով դավաճան ես, և երբ վրդովվում ես այն հանգամանքից, որ քո նման դավաճաններ մի քանի զրոյով պակաս են ծախվել, բայց այդուհանդերձ ծախվել են, դու ես պատճառը նրա, որ հայաստանյան հասարակության մեջ դավաճանությունը եթե չի դարձել նորմալ, ապա դարձել է տանելի մեղք։ Եթե քո նման առնվազն քաղաքական իմաստով դավաճանը դեռևս վարչապետ է, լիքը թույլ, անբարոյական մարդկանց մտքով կարող է անցնել տանել ու ծախել հայրենիքը՝ բառացիորեն։ Թեպետ չեմ բացառում, որ դու էլ ես դա արել, առնվազն, քաղաքական իմաստով»։

Տեսանյութեր

Լրահոս