ԱՀԿ-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ 2023 թ. COVID-19-ի համավարակը կավարտվի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը վստահ է, որ 2023 թ.-ին COVID-19-ի համավարակը կավարտվի, և այս հիվանդության պատճառով հայտարարված միջազգային արտակարգ իրավիճակը կվերացվի։ Գեբրեյեսուսը նման հայտարարություն է արել Թոմաս Ֆրենսիս կրտսերի մեդալով պարգևատրման արարողության ժամանակ: ԱՀԿ-ի ղեկավարը նման մեդալի է արժանացել առողջապահության ոլորտում ունեցած ավանդի համար։

«Վստահ եմ, որ մինչև այս տարվա վերջ մենք կկարողանանք ասել, որ COVID-19-ն ավարտվել է որպես հանրային առողջապահության ոլորտում միջազգային մտահոգության արժանի արտակարգ իրավիճակ և որպես համավարակ», – ասել է Գեբրեյեսուսը:

Նա հիշեցրել է, որ մարտի 11-ին լրացավ ուղիղ երեք տարին «այն պահից, երբ ԱՀԿ-ն առաջին անգամ հայտարարեց, որ COVID-19-ի համաշխարհային բռնկումը կարելի է բնութագրել որպես համավարակ»։

«Այժմ մենք, անշուշտ, շատ ավելի լավ վիճակում ենք, քան երբևէ համաճարակի ժամանակ», – ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «առաջին անգամ շաբաթական գրանցված մահերի թիվն այժմ ավելի քիչ է», քան այն ժամանակ, երբ ԱՀԿ-ն առաջին անգամ օգտագործեց «համավարակ» բառը՝ բնութագրելով SARS-CoV-2-ի տարածումը:

ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է, որ հարկավոր է ազնվորեն գնահատել համավարակը և դրանից դասեր քաղել, «որպեսզի այլևս չկրկնեն նույն սխալները»:

Համավարակի «դասերի» թվում, Գեբրեյեսուսն անվանել է առաջին հերթին ամուր հանրային առողջապահական համակարգը՝ կոչ անելով բոլոր երկրներին ներդրումներ անել այդ ոլորտում:

Երկրորդ դասը գիտության կարևորությունն է: ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է, որ համավարակի ողջ ընթացքում գիտությունը մարդկանց տրամադրել է գործիքներ՝ հասկանալու, թե ինչպես է վիրուսը տարածվում և ինչպես կանգնեցնել այն:

Իսկ երրորդ դասն, ըստ Գեբրեյեսուսի, համագործակցությունն է: Ըստ նրա՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կար համագործակցության և համակարգման պակաս, քանի որ պետությունները չէին կարողանում համահունչ գլոբալ արձագանք ձևավորել:

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031