G20-ի երկրների ղեկավարների կանայք մասնակցել են մշակութային ծրագրին, մինչ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի նստաշրջաններում քննարկում էին գլոբալ տնտեսության եւ թվայնացման հարցերը:
Իսպանիայում եւս մեկ մարդ՝ 93-ամյա տղամարդ, է մահացել ջերմահարվածից սաստիկ տապի պատճառով, որը որոշ շրջաններում գերազանցում է 40 աստիճանի նշագիծը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրադրությունը եւ արտահայտվել են գործարքի պահպանման անհրաժեշտության օգտին:
Հյուսիսային Մակեդոնիան կդառնա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) 13-րդ մասնակիցը:
Թեթեւ ինքնաթիռը բնակելի շենքի վրա Է ընկել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում:
«Մեծ քսանյակի» երկրների ղեկավարները Ճապոնիայի Օսակա քաղաքի գագաթնաժողովում համատեղ հռչակագիր են ընդունել թվային տնտեսության վերաբերյալ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Իրանի շուրջ բանակցային գործընթացի գործարկման հնարավորությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ G20-ի գագաթնաժողովում ռուսաստանցի պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման իրադրությունը նման է «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ վարչապետի պաշտոնների համար ընտրարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ներկայիս ղեկավար Սաջիդ Ջավիդին ապագա նախարարների կաբինետում առաջարկել է ֆինանսների նախարարի պաշտոնը:
Ղրղզստանի հատուկ ծառայությունները շարունակում են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի պահպանության աշխատանքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ են անցկացրել Օսակայում G20-ի գագաթնաժողովի հարթակներից մեկում:
Արդեն երեք մարդ է մահացել այս օրերին Ապենիններում հաստատված անոմալ տապի պատճառով, Իտալիայի առողջապահության նախարարությունը հունիսի 28-ին եղանակային սպառնալիքի «կարմիր» (ամենաբարձր) մակարդակ է սահմանել երկրի 16 խոշորագույն քաղաներում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հավաստիացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կարծարծի ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության թեման:
ԱՄՆ-ի Սենատը 2020 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծն ընդունել է 750 միլիարդ դոլարով:
Օսակայում G20-ի գագաթնաժողովի հարթակներից մեկում ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։
Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ արդյունաբերության նախարարությունը պաշտոնապես արգելել է կենդանիների տեղափոխումը բարձր ջերմաստիճանի ժամանակաշրջանում:
Ղրղզստանի նախկին նախագահը Ալմազբեկ Աթամբաևը մտադիր է դիմադրություն ցույց տալ իրավապահ մարմիններին` իրեն ձերբակալելու փորձի դեպքում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, ամերիկացիների կարծիքով, մյուսներից ավելի լավ է ելույթ ունեցել դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճում:
Իրանը պետք է լսի միջազգային հանրությանը, որը կոչ է անում նրան` վերադառնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նրան վերապահված պարտավորությունների կատարմանը, հակառակ դեպքում Թեհրանը կհանդիպի նոր պատժամիջոցների:
«Ժամանակ առ ժամանակ այս հակամարտությունը, որը գտնվում է բավականին կարևոր տարածաշրջանում, իրավիճակից ելնելով՝ գրավում է գերտերությունների ուշադրությունը՝ դրանից բխող քաղաքական նախաձեռնություններով։ Այս պահին այդ գործոնը ես տեսնում եմ»,- ասաց Մաքֆարլեյնը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի չի ստեղծի, անգամ, եթե դուրս գա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից:
Առնվազն երկու մարդ է վիրավորվել Փարիզի արևմուտքում գտնվող Բրեստ քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում:
Օսական հունիսի 27-ին ավարտում է Քսանի խմբի երկօրյա գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները, որը հունիսի 28-ին կբացվի երկրի Հոնսյու գլխավոր կղզու հարավ-արեւմուտքի այս ոչ պաշտոնական մայրաքաղաքում:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող դեմոկրատների թվից հեռուստաբանավեճերի մասնակիցների մեծ մասն հանդես է եկել միջուկային խնդրի շուրջն Իրանի հետ գործարքի պաշտպանությամբ, նրանցից երեքը խիստ քննադատության են ենթարկել Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի ընթացիկ ուղեգիծը: Բանավեճը կայացել է Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), հեռարձակումը վարում էր NBC հեռուստաալիքը:
Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին:
Այս տարեշրջանում երրորդ թայֆունն է հունիսի 27-ին սկզբնավորվել Ճապոնիայի Սիկոկու կղզու Մուրոտո թերակղզու շրջանում, որը շարժվում է երկրի Հոնսյու գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ, որտեղ Օսակա քաղաքում հունիսի 28-ին սկսվում է Քսանի խմբի երկօրյա գագաթնաժողովը:
«Մենք քննարկել ենք հարցերի բավական լայն շրջանակ. դրանք կառուցված են այն ամբողջ երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը։ Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում, երբ մենք ունեինք շփման գծում լարվածության որոշ աճ և, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանդիպման վրա»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնել G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը հունիսի 28-29-ին տեղի է ունենալու Օսակայում:
Հնդկաստանի ազմաօդային ուժերի Jaguar կործանիչ-ռմբակոծիչի օդաչուն թռչնի հետ բախվելու պատճառով Ամբալա քաղաքի վրա է նետել վարժական ռումբերն ու վառելիքի բաքերը, ինչը նրան օգնել է հաջողությամբ իջեցնելու ինքնաթիռը:
Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն մտադիր չեն վերգետնյա բազավորման նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում այն բանից հետո, երբ օգոստոսի 2-ին ավարտվի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների արգելման մասին պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողությունը: