Թուրքիայի նախկին նախագահն առաջիկա ընտրություններում աջակցելու է ընդդիմության միասնական թեկնածուին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով ընդդիմադիր «Ազգ» դաշինքի կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու, Անկարայում այցելել է Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերին:
Քըլըչդարօղլուին ուղեկցել են CHP-ի գլխավոր քարտուղար Սելին Սայեք Բյոքեն, CHP-ի խմբակցության փոխնախագահ Օզգյուր Օզելը և փոխնախագահ Գյոքչե Գյոքչենը։
Հանդիպումը տևել է մոտ 1 ժամ և անց է կացվել մամուլի համար փակ ձևաչափով:
Ելքի մոտ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ահմեդ Նեջդեթ Սեզերն ասել է, որ պաշտպանում է CHP-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը և ասել, w8 հաջողություն է մաղթել նրան: