Եվրամիությունը լիովին բացառում է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ ներկայիս համաձայնագրի վերանայման հնարավորությունը, նույնիսկ եթե Լոնդոնին հարկ լինի ԵՄ-ն լքել առանց գործարքի:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական համաձայնագիրը պատրաստ է 90 տոկոսով, եւ նշել է, որ դրա կնքման հնարավորությունը պահպանվում է:
«Ադրբեջանը դեկտեմբերին Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքեց, որպեսզի ձեռք բերի երկու տեսակի զենիթահրթիռային համալիրներ: Դրանցից մեկը կստանա հուլիսի վերջին»,- հայտնում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդերիկսենը համաձայնության է եկել կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ:
Sea Breeze 2019 միջազգային ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները հուլիսի սկզբին կանցկացվեն Դանուբ գետում եւ Սեւ ծովում, ինչպես նաեւ ցամաքում եւ օդում:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը G20-ի գագաթնաժոովի նախաշեմին դրա մասնակիցներին նախազգուշացրել է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման վրա եւ հաշվի առնել Նագասակիի դասերը։
Հունիսի 26-ին ավելի քան 120 մարդ է ձերբակալվել Իտալիայի տարբեր շրջաններում կամորա հզոր հանցավոր կազմակերպությանը մասնակից լինելու մեղադրանքով, որը բազավորված է Կամպանիա հարավիտալական մարզում:
ԱՄՆ-ի վարչակազմի կողմից հունիսի 24-ին Իրանի իշխանությունների դեմ սահմանված խիստ պատժամիջոցները խոչընդոտում են այդ երկրի շուրջ ստեղծված իրադրության դիվանագիտական կարգավորմանը:
Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի շուրջ 115 հազար բնակիչներ հունիսի 26-ին շտապ տարահանման հանձնարարական են ստացել տեղատարափ անձրեւների հետեւանքով սողանքների եւ թայֆունների սպառնալիքի պատճառով:
Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական է սպանվել:
Բրազիլիայի Բարձրագույն ֆեդերալ դատարանի երկրորդ կոլեգիան հունիսի 25-ին մերժել է կալանքից ազատել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը պատիժ է կրում կոռուպցիայի համար։
Ամերիկացի կոնգրեսականներ Ռո Հաննան, Մեթ Հեթցը եւ Էնթոնի Բրաունն առաջարկել են ուղղում մտցնել ԱՄՆ-ի ռազմական բյուջեում, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա ֆինանսական միջոցներն օգտագործել առանց Կոնգրեսի հավանության Իրանին հարված հասցնելու համար։
Հոլիվուդյան աստղերը, որոնց թվում՝ Ալիսա Միլանո Զաքարի Քուինտոն եւ Մայքլ Շեննոն, պիես են խաղացել 2016 թվականի ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի մոտիվներով:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել ոստիկաներին հնարավորություն տալ ամառային հանգսիտը կազմակերպել Թուրքիայում:
Մեր դիտարկմանը, թե ԵԱՀԿ ՄԽ-ն սովորաբար նմանատիպ հերքող հայտարարություններով հանդես չի գալիս, Տարասովն արձագանքեց՝ նշելով, որ սա ֆունդամենտալ բնույթ ունեցող հայտարարություն էր Մամեդյարովի կողմից, հազվագյուտ երևույթ, երբ ադրբեջանական կողմը նման անկեղծությամբ է հանդես գալիս և երբ միանգամից հաջորդ հանդիպմանն է համաձայնում։
Տապը, որը քամիները Եվրոպա են բերել Սահարայից, մինչեւ շաբաթվա վերջը կարող է ռեկորդային ցուցանիշների հասնել Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Բելգիայում:
Սենատոր Բեռնի Սանդերսը, որը հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, քննարկման է ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է ամերիկացի ուսանողների ուսումնառության վարկերի բոլոր պարտքերի ամբողջական եւ անհապաղ դուրսգրում, որն այսօրվա դրությամբ կազմում է 1,6 տրլն դոլար:
Իրանի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պարտավորությունների դրույթներից հրաժարվելը մեծ սխալ կլինի և ոչ ճիշտ արձագանք ԱՄՆ-ի ճնշմանը:
Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային ամենակարճ ժամանակահատվածում կմատակարարի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը։
Ուկրաինան Ռուսաստանի վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումից հետո որոշում է ընդունել կոնսուլտացիաների համար հետ կանչել Եվրախորհրդին առընթեր իր դեսպանին:
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մյուս երկրների հետ բանակցությունների շնորհիվ նպաստել Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրության կայունացմանը՝ ընդսմին օգտվելով «քսանյակում» իր նախագահությունից:
ՆԱՏՕ-ն մշակել է իր համար առաջին «տիեզերական» ռազմավարությունը:
Ռուսաստանի պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հետագա աշխատանքի վերաբերյալ որոշում կընդունի հունիսի 26-ին օրվա երկրորդ կեսին լիազորությունների մասին հարցի քննարկումից հետո:
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 25-ին մերժել է հինգ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած բանաձեւի նախագիծը երկրի վարչապետ Սինձո Աբեի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին:
ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Սիրիայի շուրջը եռակողմ հանդիպման բացման արարողությանը, որին, նրա հետ մեկտեղ մասնակցում են ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը եւ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն Շաբաթը, հայտարարել է Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին:
Ուկրաինայի պատվիրակությունը լքել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը:
ԵԽԽՎ-ում ընթացող քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը այսօր բարձրացրել է չճանաչված պետությունների եւ մասնավորապես Արցախի ժողովրդի կրթական եւ առողջապահական իրավունքի իրացման խնդիրը։
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։
Նախագահ Թրամփը մոտ ժամանակներս սպասում է նախագահի Պուտինի հետ հանդիպմանը G20-ի երկրների խորհրդաժողովում:
Իսպանիայի առափնյա պահպանության ուժերը Միջերկրական ծովում բռնկված զբոսանավից փրկել են ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյին եւ նրա ընտանիքը: