Նախագահ Թրամփը մոտ ժամանակներս սպասում է նախագահի Պուտինի հետ հանդիպմանը G20-ի երկրների խորհրդաժողովում:
Իսպանիայի առափնյա պահպանության ուժերը Միջերկրական ծովում բռնկված զբոսանավից փրկել են ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյին եւ նրա ընտանիքը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն աննախադեպ են, դրանք զրոյացնում են Թեհրանի հետ երկխոսությանը պատրաստ լինելու վերաբերյալ Վաշինգտոնի բոլոր ազդանշանները:
Ֆրանսիայի ժողովրդական կրթության նախարարությունը որոշել է հետաձգել քննությունների անցկացումը հանրապետության դպրոցներում բարձր ջերմաստիճանների պատճառով, որոնք հաստատվել են երկրի մեծ մասում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն բաժանող ապառազմականացված գոտի այցելելու հնարավորությունը հունիսի 29 – 30-ը Սեուլ իր այցի ժամանակ:
Ermenihaber.am-ին հայտնի դարձավ , որ ս.թ. մարտի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խումբը հարցադրում է հղել Թուրքիայի կառավարությանը 1915-1923 թվականներին հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի վերաբերյալ:
Կիմ Յո Չժոնը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հարազատ քույրը, տեղ է գրավել երկրի բարձրագույն ղեկավարության կազմում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Օսակայում G20-ի գագաթնաժողովում երկկողմ հանդիպման ընթացքում կքննարկեն Ոկրաինան, Իրանը եւ մի շարք այլ հարցեր:
Ղազախստանի Թուրքստանի մարզի Առիս քաղաքի շրջանում ռազմամթերքի պահեստներում հրդեհի մարումը դադարեցված է, քանի որ այնտեղ շարունակվում են պայթյունները:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու հունիսի նստաշրջանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ երկիրը պետք է դադարի վախենալ առանց գործարքի Brexit-ից եւ պատրաստվի այն բանին, որ, լքելով Եվրամիությունը՝ նրա հետ առեւտուր անի Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններով:
«Ես չեմ ակնկալում է՛լ ավելի լուրջ էսկալացիա ռուս-վրացական հարաբերություններում, քանի որ այսօրվա դրությամբ Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ համագործակցությամբ, այս հարցում Ռուսաստանն ավելի շահագրգիռ է, քան Վրաստանը»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է վրացի հեղինակավոր վերլուծաբան Գելա Վասաձեն:
Երկաթուղային կայարաններում աղբարկղերից ու պահախցերից օգտվելու ժամանակավոր արգելքը հունիսի 24-ին ուժի մեջ է մտել Օսակայում, որտեղ հունիսի 28-ից 29-ը տեղի կունենա Քսանի խմբի (G20) գագաթնաժողովը:
ԱՄՆ- Իրան պատերազմի բռնկման նախաշեմային իրավիճակը շրջելու որոշումը, ամերիկյան եւ ընդհանրապես համաշխարհային մամուլի փոխանցած լրատվություններով բացառապես վերագրվում է նախագահ Թրամփի անձնական որոշմանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերի հանձնաժողովի հունիսի 24-ի նիստում ելույթ ունենալով՝ անդրադարձել է ՀԱՊԿ-ին և ընդգծել դրա ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման կարևորությունը:
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները կչեղարկի հիրավի համապարփակ գործարքի կնքման դեպքում, որը կներառի միջուկային ու հրթիռային խնդիրները, ինչպես նաւե մարդու իրավունքները:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման, դրա մասնակից երկրներին պաշտպանունակության ուժեղացման հարցում օժանդակություն ցուցաբերելու հետ կապված հարցերը գերակա ուշադրություն են պահանջում:
Փենսիլվանիայի նահանգից դեմոկրատ-կոնգրեսական Ջո Սեսթաքը հայտարարել է նախագահական նախընտրական մրցարշավին մասնակցելու մասին, ով Դեմոկրատական կուսակցության 24-րդ ներկայացուցիչն է, որը հավակնում է այս կուսակցությունից թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում:
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը պատրաստակամություն չի հայտնել մասնակցելու այն հեռուստաբանավեճին, որին քաղաքական գործչն հրավիրել է նրա մրցակիցը՝ Ջերեմի Հանթը:
Ամերիկյան մամուլը լայնորեն արձագանքել է Թուրքիայում հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը զգուշանում է պատահականություններից, որոնք կարող են առիթ ծառայել ԱՄՆ-ի եւ Իանի միջեւ ռազմական բախման համար, որում հետագայում կարող է ներքաշվել Միացյալ Թագավորությունը:
Ավելի քան 30 մարդ է բժիշկների օգնությանը դիմել Ղազախստանի Թուրքստանի մարզի Արիս քաղաքի զորամասի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո:
Meteo France պետական օդերեւութաբանական ծառայությունը Ֆրանսիայի բնակիչներին նախազգուշացրել է երկրի ամբողջ տարածքում տապի վերահաս ալիքի մասին: Հունիսի 24-ից եղանակային վտանգի «նարնջագույն» (նախավերջին) մակարդակն է հայտարարվել Փարիզում եւ հարեւան դեպարտամենտներում, ինչպես նաեւ Սենա ի Մառնա դեպարտամենտում:
Խոսքը բացառապես ԱՄՆ ընտրությունների մաաին է: Իրանի համար` հասնել նրան, որ Թրամփը չվերընտրվի, Թրամփի համար` որ նա վերընտրվի: Թե որ կողմն առավել էֆեկտիվ կօգտագործի ճգնաժամը, ցույց կտա ժամանակը:
«Այդ իրադրությունն այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է և անհանգստացնում է բոլորին, բայց այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ գործը չի հասնի ինչ-որ մեծ հակամարտության, որովհետև կողմերից որևէ մեկին դա պետք չի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը ՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 29-ին երկօրյա այց կկատարի Կորեայի Հանրապետություն:
Ուկրաինայի Կենտրոնական ընտական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժումից» հանրապետության Գերագույն ռադայի պատգամավորության թեկնածուներին ինչպես կուսակցության ցուցակով, այնպես էլ միամանդատ ընտրատարածքներում հուլիսի 21-ի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում:
Բանգլադեշի Մաուիվիլբազար քաղաքի շրջանում առնվազն հինգ մարդ է զոհվել կամրջին մարդատար գնացքի վթարի հետեւանքով, տուժել է ավելի քան 100 մարդ:
Գրենլանդիայի սառցադաշտերն այս տարի սկսել են արտասովոր վաղ հալչել, ինչը նոր «ռեկորդի» սահմանում է խոստանում:
Ռուսաստանի պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն իր կարծիքն է հայտնել վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների և ռուս-վրացական հարաբերությունների մասին: