ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
ԱՄՆ Արկանզաս նահանգում ու հարևան քաղաքներում կատաղի տորնադոյի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Պաշտոնյաները հայտնել են, որ կոտրվել, վնասվել են բազմաթիվ շենքերի տանիքներ և պատեր, տապալվել են ծառեր, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր:
Ժամեր անց մեկ այլ տորնադո է տեղի ունեցել Իլինոյսում, այն վնասել է դահլիճի տանիքը, առաստաղը փլուզվել է հենց այն ժամանակ, երբ ռոք խումբը ելույթ է ունեցել բեմում: Մեկ մարդ մահացել է, ևս 28-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոցներ: