Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է իր ադրբեջանցի գործընկերոջ` Իրանի հասցեին հնչեցրած նոր մեղադրանքներին։

Նասեր Քանանին իր «Թվիթեր»-ի էջում տեղեկացրել է, որ խնդրել են Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը բացատրել Իսրայելի արտգործնախարարի խոսքերն այն մասին, որ իրենք պայմանավորվել են Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին:

Սակայն Քանանին նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է ու գնացել Իրանի հասցեին նոր մեղադրանքների:

«Բաքվի լռությունը չի՞ նշանակում, որ երկիրը հաստատում, անուղղակի հավանություն է տալիս իր ռազմավարական գործընկերոջ խոսքերին»,-հարցրել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս