Միգուցե մեր ժողովրդին ու աշխարհասփյուռ հայությանը բացատրե՞ս՝ չցեղասպանվելու քո տարբերակը ո՞րն է. Աննա Գրիգորյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ստեղծվել է մի իրավիճակ, երբ չունենք իշխանություն, որքան էլ ֆորմալ առումով նստած լինեն կառավարության շենքում ու կառչեն իրենց աթոռներից։ Փաստ է, որ նրանք չեն ապահովում Հայաստանի տարածքային անվտանգությունը։
  • Սա առաջին դեպքը չէ․ բազմաթիվ են դեպքերը, երբ ադրբեջանցիները քայլելով եկել ու օկուպացրել են Հայաստանի տարածքները։
  • Ադրբեջանը, շատ լավ հասկանալով, որ իր դիմաց կանգնած է պարտված Փաշինյանը, ով չի էլ ուզում երկիրը պաշտպանել, նորանոր տարածքներ է գրավում։
  • ԱԱԾ-ն, որ մեր անվտանգության ապահովման կառույցներից մեկն է, հաղորդագրություն է հրապարակում ու գրում, որ ադրբեջանցիները 100-200 մետր առաջ են եկել, բայց իրենք շարժվում են էսկալացիա չզարգացնելու տրամաբանությամբ։
  • Ես եմ ԱԺ-ում հարցրել՝ ո՞վ է այն մարդը, ում հրամանով ադրբեջանցիները 20 կմ առաջ են եկել․այդ մարդը ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էր։
  • Նախորդ տարի Ներքին Հանդում ադրբեջանցիներն առաջ էին եկել, ու գյուղացիներն աղմուկ բարձրացրեցին, որ գերեզմաններ չեն կարողանում այցելել, ՊՆ նախարարը նույնիսկ տեղյակ էլ չէր։ Իսկ ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն իմ հարցին ի պատասխան՝ ասաց՝ տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը։ Միայն երեկոյան հաղորդագրություն տարածեցին ու հաստատեցին՝ այո, ադրբեջանցիները այդտեղ են, բայց շուտ են եկել, ոչ հիմա։
  • Անզեն աչքով երևում է, թե ադրբեջանցիներն ինչպիսի աշխատանքներ են իրականացնում։
  • Տեղ համայնքը մի քանի կողմերից շրջափակված է ադրբեջանցիներով։
  • Քարտեզների տարընթերցում չի եղել, պարզապես Ադրբեջանը, որը ոչ մի պայմանավորվածություն չի պահում, եկել-նստել է այնտեղ, որտեղ գերիշխող դիրք ունի։
  • Այդ ո՞ր քարտեզների շուրջ է եղել համաձայնություն, որ դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքներից դուրս պայմանավորվում եք, ու մի հատ էլ քարտեզների տարընթերցում է եղել։
  • Այսօր 29800 քկմ Հայաստանի տարածք գոյություն չունի…
  • Ամոթալի է ԱԱԾ-ի հաղորդագրությունը իբր էական բարելավման մասին։ Չկա նման բան։ Ադրբեջանցիներն այնտեղ են, որտեղ էին։

  • Ինչո՞ւ նախնական պայմանավորվածությունից 3 օր առաջ Ադրբեջանն առաջ է գալիս, իսկ ՀՀ-ի կողմից որևէ նախապատրաստական աշխատանք չի կատարվել։
  • Այդ հատվածում ԱԱԾ սահմանապահ զորքեր են կանգնելու, ոչ Զինված ուժերը, մինչդեռ Ադրբեջանի բանակն ամրանում է այդ վայրում։
  • Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել մի ծրագրով, հիմա անում է բոլորովին այլ բան՝ արցախցիներին մատնելով ցեղասպանության։ Սա պետական դավաճանություն է, որովհետև աշխարհի որ անկյունում էլ հայկական կապույտ անձնագրով անձ լինի, ՀՀ-ն պարտավոր է պաշտպանել նրանց անվտանգությունը։ Այսօր 120 000 արցախցիներ անտերության են մատնված։
  • Այսօր այս իշխանության համար Բաքվի բանտերում տանջվող գերիները գոյություն չունեն, մեկ են այն մարդիկ, ում հողատարածքները գրավել են ադրբեջանցիները։ Իրենց համար կարևոր է միայն սեփական աթոռն ու այն պահելը։ Նրանց ցանկացած գործողություն բխում է իրենց աթոռը պահելու տրամաբանությունից։
  • Նախկինում մեղավոր էին նախկինները, հետո՝ Ռուսաստանը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նոր ապահով մեղադրյալ է գտել, անունը դրել՝ 5-րդ շարասյուն…
  • Բացարձակ անմեղսունակ մեկնաբանություն էր Նիկոլ Փաշինյանի կողմից այն, երբ ինքն ասաց՝ եվրոպացի դիտորդները եկել են այստեղ, որ զսպեն Ռուսաստանին։
  • Եվրոպացի դիտորդներն ինձ ասացին՝ իրենց զենքը հեռադիտակն է ու գրիչը։ Տեսնում են ու գրում։ Իրականում եվրոպացիներն այստեղ են Նիկոլ Փաշինյանի հակառուսական տրամաբանության համատեքստում։ Եվրոպացի դիտորդներից շատ մեծ ակնկալիք ունենալ պետք չէ։
  • Սյունիքում եղել է, որ ինձ ասել են՝ եթե ռուսական դրոշ լինի այստեղ, թշնամին առաջ չի գա։ Տոտալ անտերության մեջ մարդիկ հույս ունեին, որ ռուսական դրոշն իրենց կփրկի։ Սա ողբերգություն է։ Ջերմուկյան իրադարձություններից հետո մարդիկ հիասթափվեցին, հիմա էլ ասում են՝ եվրոպացի դիտորդները մեզ կփրկեն։ Հիմա էլ են հիասթափություն ապրելու։
  • Ադրբեջանը մեր երկրի տարածքում ինժեներական սուպեր աշխատանքներ է իրականացնում, բունկերներ են կառուցում, իսկ մենք դեռ 2 տարի անց խրամատ փորելու խնդիր ունենք։
  • Նիկոլ Փաշինյանն ամբողջովին փլուզել է Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերը։
  • Ցանկացած դավաճանության փաստի վերաբերյալ բլոքբասթերներ էիք նկարում, հետո հատուկ մոռանում էիք ասել, որ էդ մարդիկ դավաճաններ չեն, գործը փլուզվել է, ու նրանք աշխատում են։
  • Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ կարող է լինել ցանկացած մեկի պրոյեկտը, ով կարող է երաշխիք տալ, որ իր աթոռը նա կպահի։ Նա տարբեր խաղեր է խաղում, միայն թե իր աթոռը պահի։

Կարդացեք նաև

  • Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքն ավելի ուժեղ է, քան Սահակաշվիլին։ Նրան թվում է, թե կկարողանա Արցախը տալ ու փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։
  • Իրանում փորձագիտական շրջանակներն ասում էին, որ Իրանը Հայաստանին տարատեսակ առաջարկներ է արել համատեղ գործողությունների, եթե հանկարծ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա, որոնք, սակայն, մերժվել են հայկական կողմի կողմից։
  • Իրանում փորձագիտական-քաղաքագիտական շրջանակներն ավելի շատ են մտածում Սյունիքի անվտանգության մասին, քան ՀՀ իշխանության ղեկին նստածները։
  • Մեր ռուս գործընկերները նամակ են գրում ու ասում՝ էդ մարդիկ, ձեր իշխանությունները առհասարակ մտածո՞ւմ են՝ ինչ են խոսում։
  • Վերջնական խնդիրը, հիմնական նպատակն այն էր, որ ձևավորեն այնպիսի ՍԴ, որը կասի՝ «Խաղաղության պայմանագիրը» համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
  • Չեմ կարծում, որ հիմա Հռոմի ստատուտի վավերացման հարցը կբերեն ԱԺ։
  • Միգուցե 3 միլիոն մեր ժողովրդին ու աշխարհասփյուռ հայությանը բացատրե՞ս՝ չցեղասպանվելու քո տարբերակը ո՞րն է։ Որ Ռուսաստանը՝ ՀԱՊԿ-ն հանում ես Հայաստանից, դու պլան ունե՞ս։
  • Բարդ է Նիկոլ Փաշինյանի համար օտար լեզուներով խոսելը, այդ դեպքում ինչո՞ւ չխոսել հայերեն ու չխայտառակվել ողջ միջազգային հանրության առաջ։ Ամոթ չի կատարելապես լեզուն չիմանալը, ամոթ է նման կերպ խայտառակվելը։
  • Իրենք տարբեր տեղերում «պեռվի կռուգ» են փորձում երևալ, բայց նաև ուտում են պեռաշկի։

Տեսանյութեր

Լրահոս