«Դրանք բոլորը քարոզչական փուչիկներ են՝ ուղղված ներքին լսարանին, ինչպես Փաշինյանն ասաց՝ «Արցախը Հայաստան է»: Հասկանալի է, թե ում են դրանք ուղղված: Չեմ կարծում, որ հայերն ու ադրբեջանցիներն այնքան հիմար են, որպեսզի լուրջ ընկալեն այդ տեղեկատվությունը»,- ասաց փորձագետը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Apple-ի ղեկավար Թիմ Քուքին դիտարկել ԱՄՆ-ի տարածքում 5G կապի տեխնոլոգիայի ստեղծման հետ կապված աշխատանքին ընկերության մասնակցության հարցը:
ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական հակամարտությունը բացասական սցենարի դեպքում կարող է ավելի արմատական հետեւանքների հանգեցնել, քան Առաջին համաշխարհայինի պատերազմի հետեւանքները:
ԱՄՆ-ը քննարկում է Կորեայի Հանրապետությունում իր 28-հազարանոց զորակազմը 4 հազարով կրճատելու հնարավորությունը, եթե Սեուլը հրաժարվի զգալիորեն ավելացնել այն պահելու վճարումները:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը սխալ քաղաքականություն է վարում Ռուսաստանի, Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ:
Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Բենի Գանցի կողմից նախագահին մանդատի վերադարձումից հետո վերստին հայտարարել է միասնության կառավարություն կազմելու շուրջ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն քվեարկել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում ընթացող ունկնդրումներում իրազեկչին հրավիրելու դեմ, որի հաղորդումն առիթ է ծառայել այն սկսելու համար, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդուն կանչելու դեմ, ինչը պնդում են հանրապետականները։
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում իր հաղթանակը ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն պաշտոնազրկում հայտարարելու հարցի շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսում հերթական ունկնդրումների ֆոնին հայտարարել է, որ «վհուկների որսը» պետք է հենց հիմա ավարտվի։
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ամուսնությունը կատակով համեմատել է բանտի հետ եւ աջակցություն է հայտնել իր միջազգային խմբից հարսանիքին պատրաստվող լրագրողին՝ նրան նվիրելով տերողորմյա:
Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը Կալիֆոռնիայի իշխանություններից անմիջապես հետո նոյեմբերի 19-ին դատական հայց էհարուցել Juul Labs ընկերության դեմ, որն ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողն է:
Սկանդալ Միլանում. ադրբեջանցին ներխուժել է հայկական եկեղեցի և Փաշինյանին սադրիչ հարցեր տվել
2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների հինգերորդ համազգային հեռուստաբանավեճերը նոյեմբերի 20-ին կանցկացվեն Ատլանտայում (Ջորջիայի նահանգ):
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գտնում է, որ Եվրամիությունն ի զորու էպաշտպանել Եվրոպան: Համապատասխան կարծիքը նա հայտնել է նոյեմբերի 20-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։
Բոլիվիայի իշխանությունները որոշում են ընդունել Մեքսիկայի դեսպանատան տարածքում գտնվող Էվալիս Մորալես Ալվարադոյին, որը պետության նախկին ղեկավար Էվո Մորալեսի դուստրն է, թույլատրել մեկնելու երկրից:
Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ «Կահոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցը չեն կարողացել համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման պայմանների շուրջ:
Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերի, որը պաշտոնավարել է 1984-ից մինչեւ 1994 թվականը, որդին՝ 59-ամյա Ֆրից ֆոն Վայցզեկերը, նոյեմբերի 19-ի երեկոյան դասախոսության ժամանակ դանակահարությունից հետո մահացել է Բեռլինի հիվանդանոցում:
«Իրանում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների կուտակումը հանգեցրեց բենզինի թանկացման դեմ դժգոհության պոռթկման»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին:
Չգիտես, թե որտեղից սկսել մեկնաբանել այն ծիծաղելի մամուլի ասուլիսը, որը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև 2019 թ․ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը։ Ցավոք, չգիտենք, թե ինչ են քննարկել երկու նախագահները փակ դռների հետևում ավելի վաղ կայացած հանդիպման ժամանակ։
Ֆրանսիայում հանձնել են Կաննի առաջին միջազգային կինոփառատոնի պարգեւները, որը 1939 թվականին չկայացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով:
Ֆրանսիացի վիրաբույժ Ժոել լը Սկուառնեկը մեղադրվում է ավելի քան 250 մարդու նկատմամբ սեռական բռնության մեջ:
Չինաստանը չորս տարում կարողացել է զգալի առաջընթացի հասնել երկրում սանիտարական պայմանների բարելավման՝ այսպես կոչված «զուգարանային հեղափոխության» գործում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի գլխավոր դատախազ Խավիեր Բեսերան եւ Լոս Անջելեսի օկրուգի իշխանությունները նոյեմբերի 18-ին դատական հայց են հարուցել Juul Labs ընկերության դեմ, որն ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողն է:
Boeing 737-ը կորցրել է աշխարհում ամենավաճառվող ինքնաթիռի կարգավիճակը՝ այն զիջելով իր մրցակցին՝ Airbus ընկերության A320-ին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել է հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ:
Եվրամիությունը շարունակում է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արեւմտյան ափին:
Շվեդիայում դատախազությունը փակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հասցեագրված մեղադրանքների հետաքննությունը, որին կասկածում էին բռնաբարության մեջ:
Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 19-ին խոստացել է, որ բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն հանրապետության ապագա կառավարության կազմում:
Լիբանանի բանկերը քաղաքական բողոքներով պայմանավորված ընդմիջումից հետո վերսկսել են աշխատանքը, եւ օտարերկրյա արժույթով հաշիվներից շաբաթական մինչեւ 1000 դոլար փող հանելու սահմանափակումներ են մտցրել:
Ռուսաստանի կողմից խոստումները չկատարելու վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը եւ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը վերսկսելու սպառնալիքները, որոնք կարող են հանգեցնել իրադրության սրման, տարակուսանք են առաջացրել ՌԴ պաշտպանության նախարարությունում: