Բաժիններ՝

Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետաքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել են Աբելարդո դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին պաշտոնյաները նշել են սոցիալական հարթակներում։

«Նա հաղթել է, հրաշալի է», – նշել է Թրամփը Truth Social հարթակում։

Ավելի վաղ դե լա Էսպրիելյան հայտնել էր, որ խոսել է Թրամփի հետ, որը շնորհավորել է իրեն։

«Մենք բոլորս պետք է հարգենք այս ընտրությունների արդյունքները», – ասել է դե լա Էսպրիելյան՝ հավելելով, որ շատ երկրներ արդեն իրենց կարծիքն են հայտնում»։

Նա նաև ընդգծել է, որ Թրամփից բացի «աշխարհի այլ նախագահներ» նույնպես շնորհավորել են իրեն։

Մարկո Ռուբիոն իր հերթին նշել է, որ ընտրությունների արդյունքում Կոլումբիայի լավագույն օրերն առջևում են։

«Հենց նոր խոսեցի Կոլումբիայի ընտրված նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյայի հետ՝ շնորհավորելու նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Թրամփի վարչակազմն անհամբեր սպասում է ձեր նորընտիր վարչակազմի հետ սերտ համագործակցությանը՝ տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցությունը խթանելու, Միացյալ Նահանգներ անօրինական ներգաղթը վերացնելու և մեր տնտեսական կապերն ամրապնդելու համար։ Կոլումբիայի լավագույն օրերը դեռ առջևում են», – նշել է նա X-ում գրառման մեջ։

Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո դե լա Էսպրիելյան նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 49,7%-ը, իսկ նրա մրցակից Իվան Սեպեդան՝ 48,7%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930