Բաժիններ՝

ՌԴ քննչական կոմիտեն Ղրիմի կամրջի պայթյունի մեջ մեղադրել է ուկրաինական հատուկ ծառայություններին

Ռուսաստանի քննչական կոմիտեի հատուկ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողության հատկանիշներով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ քննչական կոմիտեն՝ պայթյունի պատասխանատու անվանելով Ուկրաինայի հատուկ ծառայություններին։

«Հետաքննության տվյալներով՝ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով վնասվել է Ղրիմի կամրջի հատվածներից մեկը։ Զոհվել է երկու խաղաղ բնակիչ՝ տղամարդ և կին, որոնք թեթև մարդատար մեքենայով անցնում էին կամրջով։ Նրանց անչափահաս դուստրը վիրավորվել է։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ)Ղրիմի կամրջի պայթյունից հետո սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակել է բանաստեղծություն․ «Սոխա՛կ, իմ սիրելի՛ եղբայր, նորից կամուրջը գնաց «քնելու»։ Այն անգամ մեկ… Երկու»։ Բանաստեղծությունն ունի հետևյալ հետգրությունը․ «Երաժշտությունը՝ ժողովրդական, բառերը՝ ՈւԱԾ-ի»։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ղրիմի կամրջի վրա 2022 թ․ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած նախորդ պայթյունին արձագանքել էր նմանատիպ մի բանաստեղծությամբ։

Զոհված ծնողների 14-ամյա աղջիկը ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս