Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատական նիստում հրաժարվել է պատասխանել դատարանի հարցերին ի նշան բողոքի դատարանի, հետաքննության եւ դատախազության կամայականության դեմ:
Մի քանի տասնյակ Էկոակտիվիստներ նոյեմբերի 29-ին մի քանի ժամ արգելափակել էին Amazon ինտերնետ-առեւտրի ընկերության ֆրանսիական բաժանմունքի կենտրոնակայանը: Ինչպես հայտնել է Europe 1 ռադիոկայանը, բողոքը կապված էր «Սեւ ուրբաթի»՝ նվազեցված գներով ապրանքների սպառավաճառքների խոշորագույն օրվա հետ։
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը նոյեմբերի 29-ին կայացած կարճատեւ արարողության ընթացքում Եվրամիության հիմնական քաղաքական մարմնի ղեկավարի լիազորությունները, որտեղ ներկայացված են միության երկրների ղեկավարները, հանձնեց իրեն փոխարինողին՝ Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին:
Ալբանիայի վարչապետի ապագա հարսը զոհվել է լույս նոյեմբերի 26-ի գիշերը տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որի զոհ է դարձել, ըստ վերջին տվյալների, 48 մարդ: Այդ մասին, հայտնել է Daily Mail թերթը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի որդուն:
«Թալիբան» շարժումը հավաստել է ԱՄՆ-ի հետ խաղաղ բաննակցություններ սկսելու պատրաստակամությունը, ինչի մասին ավելի վաղ Աֆղանստան կատարած այցի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
196 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների 50 ղեկավարներ կմասնակցեն կլիմայի փոփոխությանը նվիրված COP25 խորհրդաժողովին, որը Մադրիդում կանցկացվի դեկտեմբերի 2-ից մինչեւ 13-ը:
Ալբանիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 48-ի:
Վախճանվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուհիրո Նակասոնեն: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Մեծ Բրիտանիայի Channel 4 հեռուստաալիքը կլիմայի փոփոխություններին նվիրված հեռուստաբանավեճերի ժամանակ սառցե քանդակներ է օգտագործել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի փոխարեն, որոնք չէին ներկայացել ստուդիա:
Բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար Ջերեմի Քլարքսոնը քննադատության է ենթարկել 16-ամյա շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգին՝ նրան մեղադելով ավտոմոբիլային շոու ժանրը վերացնելու մեջ:
Ուկրաինայում նոյեմբերի 28-ին ուժի մեջ է մտել այն հոդվածը, որը վերադարձնում է ապօրինի հարստացման համար պաշտոնյաների քրեական պատասխանատվությունը, հոդված, որը չեղյալ էր հայտարարվել նախագահ Պյոտր Պորոշենկոյի օրոք։
Մեծ Բիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին առաջիկա 18 ամսում կարող է հրաժարվել գահից հօգուտ իր ավագ որդի Չառլզի: Այդ մասին հաղորդել է The Sun-ը՝ վկայակոչելով միապետի շրջապատի աղբյուրներ։
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է Արեւմուտքի անկման մասին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշն ընկել է մինչեւ բնակչության աջակցության 52 տոկոս:
Երեք կանայք Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպեան Գորդոն Սոնդլանդին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, ինչի մասին նոյեմբերի 28-ին հայտնել է The Hill հրատարակությունը:
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում քաղաքացիական խաղաղարարությանն ուղղված քայլերը գրավել են արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը: Օրերս՝ նոյեմբերի 17-21-ը, Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողական խմբերի փոխայցերը հակամարտող երկրներ լուսաբանել են ոչ միայն երեք կողմերի լրատվամիջոցները, այլև ռուսական, ամերիկյան և եվրոպական հեղինակավոր ԶԼՄ-ները՝ այս համաձայնությունը դիտարկելով կողմերի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի մեկնարկ:
Հունգարիան առանց պատճառները բացատրելու հրաժարվել է 2020 թվականի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցելուց:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ Ռուսաստանի հետ երկխոսելու իր ընտրած ուղեգիծը ճիշտ է:
Հունգարիան պլանավորում է ՄԱԿ-ին առաջարկություն ուղարկել կոմունիստական դիկտատուրայի զոհերի հիշատակի միջազգային օր սահմանելու վերաբերյալ:
ԿԺԴՀ-ն նոյեմբերի 28-ի երեկոյան արձակել է չպարզված տիպի երկու հրթիռ:
Ռուսաստանը ՀԱՊԿ-ում իր նախագահության ընթացքում մտադիր է գործընկերներին առաջարկել ռազմական համագործակցության հնգամյա պլան՝ մինչեւ 2025 թվականը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ է համարել 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար ՀԱՊԿ-ի բոլոր երկրների զինծառայողներին հրավիրելու գաղափարը։
Կանադայի Քինգսթոն քաղաքի շրջանում կործանվել է Piper PA-32R միաշարժիչ ինքնաթիռը, որում կարող է վեց մարդ լինել, կան զոհվածներ, ինչի մասին հայտնել է Global News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Բրազիլիայում դատարանը մերժել է նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի գանգատարկումը կոռուպցիայի եւ փողերի լվացման գործով՝ նրա բանտարկության ժամկետն ավելացնելով մինչեւ 17 տարի եւ մեկ ամիս:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջե վճարումների ծավալը: Նոյեմբերի 27-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է օրենքներ, որոնք պատժամիջոցների հնարավոր սահմանում են նախատեսում Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ: Պեկինն օրենքները որակել ԱՄՆ-ի «հեգեմոնիստական գործելակերպի» դրսեւորում, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրանսիայի մայրաքաղաքը եւ Իլ դը Ֆրանսի մի ամբողջ շարք կոմունաներ նոյեմբերի 27-ի երեկոյան մի քանի րոպե առանց էլեկտրականության են մնացել՝ Փարիզից հյուսիս – արեւմուտք Սերժի Պոնտուազի կոմունայում էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով:
Երկրորդ հուժկու պայթյունն է որոտացել Տեխասում այրվող TPC Group նավթաքիմիական գործարանում, իշխանությունները շրջակա բնակավայրերի պարտադիր տարահանում են հայտարարել, ինչի մասին նոյեմբերի 28-ին հաղորդել է 12 News հեռուստաալիքը։Տեղի հրշեջ պահպանության Twitter-ում զետեղված են Ջեֆերսոնի օկրուգի գործարանում երկրորդ պայթյունի լուսանակարներն ու տեսագրությունը: