Հարավային Կորեան Չինաստանին խնդրել է կառուցողական դեր խաղալ Հյուսիսային Կորեայի սպառնալիքների դեմ
Փհենյանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ գործարկելուց հետո Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պարկ Ջինը կոչ է արել Չինաստանին կառուցողական դեր խաղալ Հյուսիսային Կորեայի սպառնալիքները զսպելու հարցում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հարավային Կորեայի ԱԳ նախարարը նման հայտարարություն է արել չինացի բարձրաստիճան դիվանագետ Վան Յիի հետ հանդիպման ժամանակ Ջակարտայում: Պարկ Ջինը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի գործարկումը:
Նա նշել է՝ Սեուլի և Պեկինի ընդհանուր շահն է, որ Հյուսիսային Կորեան դադարեցնի սադրանքներն ու վերադառնա երկխոսության: