Ձախողումն ընդունելու փոխարեն Բայդենի ադմինիստացիան պատրաստվում է զոհաբերել նաև ամերիկացիների կյանքը. Ռ. Քենեդի Կրտսեր
Ռոբերտ Քենեդի Կրտսերը Թվիթերում ամերիկյան գործող վարչակազմին մեղադրել է Ուկիաինան պատերազմի մեջ ներքաշելու և հարյուր հազարավոր ուկրաինացիների մահվան պատճառ դառնալու մեջ.
«Հարյուր հազարավոր ուկրաինացի երիտասարդներ արդեն մահացել են, քանզի Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ներքաշել է նրանց երկիրը պատերազմի մեջ՝ իրականացնելու իրենց անիմաստ աշխարհաքաղաքական ֆանտազիան: Այժմ, ձախողումն ընդունելու փոխարեն` Բայդենի ադմինիստևացիան պատրաստվում է զոհաբերել նաև ամերիկացիների կյանքը»:
Հիշեցնենք, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդի, իրավաբան և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի Կրտսերը հայտ է ներկայացրել ԱՄՆ նախագահական 2024թ. ընտրություններում իր թեկնածության առաջադրման համար: Նա առաջադրվելու է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից: Քաղաքական գործիչը սենատոր, գլխավոր դատախազ և 1968 թ.-ին սպանված նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդիի որդին է և ԱՄՆ նախկին նախագահ, 1963 թ.-ին սպանված Ջոն Քենեդիի (1917-1963) եղբորորդին։