Գալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացին, դատաիրավական և Սահմանադրական բարեփոխումների ընթացքին:

Սրբուհի Գալյանը անդրադարձել է նաև ոլորտային մի շարք հարցերի, մասնավորապես՝ պատժից պայմանական վաղակետ ազատման, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց թվային հարաբերակցությանը:

Կողմերը քննարկել են նաև առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեի հանդիպումները:

Երկուստեք մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930