Ալյասկայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 6:48-ին: Էպիկենտրոնը գտնվել է Սանդ Փոյնթ քաղաքից 106 կմ հարավ, օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է ցունամիի վտանգի մասին: