Բաժիններ՝

ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ

Ամերիկացի զինվորականները հերթական հարվածն են հասցրել նավին, որը, ենթադրաբար, թմրանյութեր էր փոխադրում Կարիբյան ծովում: Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Կարիբյան ծովում թմրամիջոցների մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», – ասվում է X-ում հրամանատարության հրապարակման մեջ։

Հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, վեցը ողջ է մնացել։

«Հարավային հրամանատարությունն անմիջապես այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Առափնյա պահպանության ծառայությանը, որպեսզի ողջ մնացածների համար ակտիվացվի որոնողական-փրկարարական համակարգը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ 2025 թվականի աշնանը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի նպատակով ենթադրաբար թմրավաճառների կողմից օգտագործվող նավակներին ամերիկյան հարվածներից զոհվել է ավելի քան 200 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930