Բաժիններ՝

Պուտինն ասել է՝ որն է «աշխարհի լավագույն» տանկը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական Տ90 «Պռոռիվ»-ն անվանել աշխարհում լավագույնը։ Նրա խոսքերը մեջբերվել են լրագրող Պավել Զարուբինի թելեգրամյան ալիքում։

«Տ90 «Պռոռիվ» տանկը լավագույն տանկն է աշխարհում։ Առանց չափազանցության»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ունի արդյունավետ ժամանակակից տեխնիկա։

Նա նշել է, որ Արևմուտքում արտադրված և Ուկրաինայում պատերազմի ժամանակ որպես ռազմավար ձեռք բերված տեխնիկան կդառնա ռուս մասնագետների ուսումնասիրության առարկա։

«Հակառակորդն արտադրում է ժամանակակից տեխնիկա, և եթե հնարավորություն կա ներս նայելու և տեսնելու՝ արդյոք կա՞ ինչ-որ բան, որ կարող ենք մենք կիրառել, ինչո՞ւ ոչ»,- ամփոփել է երկրի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31