Bloomberg-ը հունիսն անվանել է Եվրոպայի պատմության ամենաշոգ ամիսը
Հունիսը եվրոպական երկրներում ռեկորդային ամենաշոգ ամիսն էր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ շոգը վտանգել է մարդկանց կյանքը և առաջացրել էլեկտրական ցանցերի գերծանրաբեռնվածություն, ինչպես նաև նպաստել է անտառային հրդեհների բռնկմանը։
Գործակալությունը գրում է, որ ինտենսիվ շոգը պահպանվում է Հարավային Եվրոպայի մեծ մասում։
Օրինակ՝ Իտալիայում և Իսպանիայում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճանը։ Հստակեցվում է, որ շոգի թուլացում դեռ չի կանխատեսվում։
Այսպիսով, հաջորդ շաբաթ Հյուսիսային Աֆրիկայից եկող ջերմային ալիքը պետք է հրահրի օդի ջերմաստիճանի բարձրացում Հարավային և Կենտրոնական Եվրոպայում։